February 28

Ավստրալիայի հայտնագործումը

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:

February 26

Մայրենի

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Գընում էին հալածական։

Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:

  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Տխուր ամպերը

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Երկու սև ամպ գնում էին թափառկան։

ՈՒժեղ քամին ինչքանել, որ դես եւ դեն է տանում ամպերին իրարից անջատել չի հաջողվում։

Ու անդադար գընում էին՝ իրարից անբաժան երկու սև անպ։

February 23

Թեստային աշխատանք

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ – ջինջ

լուռ – լռիկ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ- ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին – դատող, բանիմաց, խելացի           
գ/կողը հաստ- համառ, ինքնասածի, կամակոր              
դ/ճաշը եփել-  մեկին պաժել, լավ ծեծել              

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վերջալույս, խորասույզ, լուսամուտ, ակնթարթ։

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա -ազնվամորի

գ/կենգուրու-ագեվվազ

դ/ստարտ-սկիզբ,մեկնարկ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    անտառ, եղնիկ, լուսամուտ, ընկեր
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

  1. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր ընտանիքը։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

երբ նա բարձրանում էր պատշգամբը,

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը։

February 23

Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Այդ այգում հեքաթների հերոսների արձաններ կան։ Այնտեղ կա՝ խնոցի, կուժ, կոտ, երկանք, թոնիր։ Թոնրի օգնությամբ մարդիկ կարողանում էին տաքանալ, այնտեղ չկար պատուհան, լույսը ընկել է երդիկից։ Սենյակի պատերին կան խալիներ խալիների վրա կար նրա հայրիկի նկարը անունը եղել է Ասլամ, նա եղել է գյուղի
քահանան « Տեր Թադեւոսը » ։ Նրա հայրը հրաշալի կարողանում էր հրացանով կրակել, ձի է քշել, Հովհաննես Թումանյանը ասել է որ նրա ամենալավ բանը որ նա ունեցել է դա նրա հայրն է։ Հովհաննես Թումանյանի հայրիկի նկարի տակ եղել է պապիկի թուրը, նա եղել է ցարական բանակի ենթասպան և որպես պարքևատրում տվել են այդ թուրը։ Նաև այդ սենյակում կար Հովհաննես Թումանյանի որորոցը, նա ունեցել է 3 եղբայր և 3 քույր։

February 22

The liar

The liar (Սուտասանը)

Once upon a time (ժուկով-ժամանակով) there lived a king. This king announced (հայտարարեց) throughout the land:

“I will give half my kingdom (թագավորությանս կեսը) to the man who can tell a lie that I can agree that is a lie.”

shepherd (հովիվ) came and said, “My father has got a pipe (ծխամորճ). The pipe is very long and he can stir (խառնել) the stars with it».

“That’s possible,” answered the King. “My grandfather had a pipe. He used to (սովորություն ուներ) put one end of it in his mouth and stretch (ձգել) the other up to the sun to light it.”

The man went out scratching (քորելով) his head.

A tailor came and said, “I am sorry, O King, to have come so late. Wind (քամի), storm (փոթորիկ) and lightning (կայծակ) did not let me come early”. I was patching up the crack (ճեղք) of the sky.

“Oh, “I believe it is true” said the King, “but you haven’t patched it very well, for it rained a little again this morning.

This man also went away empty-handed (դատարկաձեռն).

A villager came in with a bag on his shoulder. “What do you want, my good man?” asked the King. “You owe (պարտք լինել) me a bag of gold. I have come for it.” “A bag of gold!” exclaimed (բացականչեց)the King astonished (զարմացած). “That s a lie (սուտ). I do not owe you anything.”

“All right. It is a lie. Then give me half your kingdom.”

“No, no. You’re quite right (Դուք միանգամայն ճիշտ եք). It’s not a lie,” the king tried to correct (ուղղել) himself.

“So I am telling the truth. Then give me the bag of gold.”

Answer the questions:

  • What did the king say to all people?

“I will give half my kingdom  to the man who can tell a lie that I can agree that is a lie.”

  • Who came first?

A shepherd came.

  • What did he say?

My father has got a pipe (ծխամորճ). The pipe is very long and he can stir  the stars with it».

  • What was the king’s answer?

“That’s possible,” answered the King. “My grandfather had a pipe. He used to  put one end of it in his mouth and stretch (ձգել) the other up to the sun to light it.”

  • Who came second?

A tailor came

  • What did he say?

A tailor came and said, “I am sorry, O King, to have come so late. Wind , storm and lightning  did not let me come early”. I was patching up the crack  of the sky.

  • What was the king’s reply?

“Oh, “I believe it is true” said the King, “but you haven’t patched it very well, for it rained a little again this morning.

  • Who came after the tailor?

A villager came

  • What did he tell the king?

You owe  me a bag of gold. I have come for it.

  • What did the king answer?

That s a lie . I do not owe you anything.”

Category: English | LEAVE A COMMENT