April 12

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:

Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

  1. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ:

April 2

Զատկածեսն ընտանիքում

Շաբաթ օրը ֆուտբոլից հետո ես, մայրիկս և եղբայրս պատրաստեցինք ձվերը և սկսեցինք ներկել։ Մենք ձվերը ներկեցինք կարմիր, դեղին, կանաչ և կապույտ։ Երեկոյան ժամը հինգին ընտանիքով գնացինք Սաղմոսավանք պատարաքին մասնակցելու և լույս բերելու մեր տուն։ Տուն վերադառնալուն պես պատրաստեցինք գեղեցիկ Զատկական սեղանը, և նստեցինք ձվակռիվ խաղալու, ես հաղթեցի, իսկ կիրակի օրը ավանդույթին համաձայն մենք գնացինք տատիկիս տուն՝ նորից իրենց հետ նշելու Զատիկը և վերադարձանք տուն։

April 2

Մթնոլորտային տեղումներ

Ամպերում ջրային գոլորշիները  սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ, և Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափ­վում են Երկրի վրա:

Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերը, երբ օդը  սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

Մթնոլորտային տեղումների քանակը չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որը տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրը հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրը  դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:

Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլը  տեղափոխում են տաք սեն­յակ, որ ձյունը (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրը նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տե­ղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա ընթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետ­րերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երևանում՝ մոտ 300 մմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:
    Ամպերում ջրային գոլորշիները  սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:
    Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ):
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:
    Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
    Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում

  4. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։
    Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:
    Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:
    Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

  5. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:
    Անձրև
March 22

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը  հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին: ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը: հողմացույցի միջոցով
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում: քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:   Քամու ուժը կախված է իր արագությունից։ Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:  Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
March 18

Քամի: Քամու տեսակները

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսը սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը :
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոնները փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: 
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ: Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
    Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
     Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
March 14

Կանաչիների   մասին, Դդմի սածիլներ,  Ծաղկի սածիլների մասին,Տնկած   բույսերը։

20240312_115919

Ցանում ենք համեմի և սամիթի սերմեր

Կանաչիները աճել են, սպասում ենք մի քանի օր, որպեսզի  մի փոքր էլ աճեն, տեղափոխենք խոհանոց, կտրատենք կանաչիները և լցնենք աղցանների մեջ։

20240312_120122

Բույսերի տնկում

Այդ բույսերը տնկել  ենք փետրվար ամսին, հիմա ունեն հետևյալ տեսքը։

20240312_120016

Ծաղիկների սերմերի սերմնացան

Ծաղկի սածիլները դեռ փոքր են, սպասում ենք մի փոքր էլ մեծանան, տեղափոխենք առանձին թաղարների մեջ, և հետո կտնկենք դրսում։

20240312_115851

Դդմի սածիլների տնկում

Դդմի սածիլները հիմա ունեն հետևյալ տեսքը, կսպասենք եղանակը մի փոքր էլ տաքանա, կտեղափոխենք բակ և մի հատվածում կտնկենք։

March 1

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: hhպարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
    Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
    Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:
  1. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  2. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  3. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
  4. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
February 27

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսն աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
    Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով:
    Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:
    Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից:
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:
    Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ:
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:
    Ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:
    Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:
February 23

Սառցադաշտեր  

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են ներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:
  2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
    Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:
  3. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
    Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են  այսբերգներ:
  4. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
    Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում: