March 1

Գարնանամուտ

Ձմեռ էր, շատ ցուրտ օրեր էին։ Երեխաները չէին կարողանում իջնել բակ։ Դավիթ անունով տղա կար, ով շատ էր կարոտել գարունը, երբ երեխաները կարողանում են իջնել բակ, ուրախանալ ու խաղալ։ Գարնանը նաև այդ տղայի ծնունդն է։ Մի օր նա իր համար քայլում է տանը և մտածում, թե ինչ անել, որ գարունը գա և այդ պահին կատարվում է մի կախարդանք․ նա հայտնվում է մի թունելում։ Նա վախից քարացել էր, հետո նա մտիկ արեց և հասկացավ, որ պետք է քայլել մինչև թունելի վերջը։ Թունելը այնքան երկար էր, որ Դավիթը արդեն սկսում էր վախենալ և այդ պահին նա հասավ թունելի վերջը ու տեսավ, որ բնությունը ծաղկել է, ծառերը կանաչել են, եղանակն էլ տաքացել է, այսինքն՝ գարուն է արդեն։ Նա ուրախությունից սկսեց պարել։

December 18

Կաղանդի գիշեր

Լինում է, չի լինում, մի նապաստակ է լինում։ Նա շատ է սիրում շոկոլադե գազար։ Կաղանդի գիշեր երբ բոլորը ցանկություններ են պահում, նապաստակը ցանկություն է պահում, որ ամբողջ անտառը լցվի շոկոլադե գազարներով և այդ մասին պատմում է մայրիկին։ Մայրիկը ամողջ գիշեր պատրաստում է շոկոլադե գազարներ և տանում անտառը զարդարում է շոկոլադե գազարներով։ Նապաստակը արթնանալուն պես անմիջապես վազում է անտառ, որ տեսնի իր ցանկությունը կատարվել է, թե ոչ։ Նա տեսնում է, որ իր երազանքը կատարվել է։ Շոկոլադե գազարները տեղում են, նա վազում է, կանչում անտառի նապաստակներին, և նրանք սկսում են ուտել։

December 4

Ձմեռային հեքիաթ

Ամեն տարի ձմռան ես անհամբեր սպասում եմ ձյան գալուն։ Երբ գալիս է առաջին ձյունը ընկներով իջնում ենք բակ խաղում ենք ձնագնդիկ, ձնեմարդ ենք պատրաստում և բոլորս անչափ ուրախ ենք լինում։ Դա է պատճառը, որ ինձ թվում է ձմեռը հեքիաթային է։

November 17

Թռչող կախարդ

Լինում է, չի Լինում,  մի կախարդ է լինում։ Այդ կախարդը մի օր գնում է շուկա։ Նրա կողքով, որ մարդիկ են անցնում, նա մարդկանց դրամապանակները գողանում է։ Այնքան է հավաքում, մինչև հասնում է 100000 մանեթ և առնում է մի տաշտ, որի մեջ նա նյութեր է լցնում, և ստացվում է մի հրաշալի լուսավոր խմիչք։ Նա խմում է այդ լուսավոր խմիչքը, և նրա քիթը երկարում է։ Մեկ ժամ անցնում է։ Նա շատ է ուրախանում , մտածում է գնա նրա պահեստ՝ գուցե ինչ-որ բան գտնի։ Փորփրում է և մի հրաշալի  գիրք է գտնում,  և գրքի մեջ ասված է լինում ․”Եթե դու այս  գիրքը կարդաս, դու կկարողանաս  թռչել, բայց եթե տաշտ ունես, դու պետք է լցնես  յոթ մանդարին, յոթ կարմիր պղպեղ և վեց խնձոր”։ Կախարդը գրքի մեջ ինչ գրված է, անում է և ստանում է ինչ-որ հետաքրքիր գունավոր նյութ։ Նա խմում է  և նրա մեջքին սիրուն թևեր են աճում ։ Եվ նա դուրս  եկավ՝  թռավ ե՜րկար -ե՜րկար և տեսավ է իրական աշունը։

September 15

Շոկոլադե ճանապարհ

Լինում է չի լինում,երկու եղբայր են լինում։ Մեծ եղբոր անունը Դավիթ, փոքր եղբոր անունը՝ Նարեկ։ Մի օր Դավիթն ու Նարեկը գնում են ինչ որ մի տարօրինակ ճանապարհով և տեսնում են շոկոլադե ճանապարհ։ Նարեկ Դավիթին ասաց․

– Արի գնանք ուտենք։

Դավիթն ասաց․

– Արի։

Նրանք գնում են և ամբողջը ուտում են և վերադառնում են տուն և միանգամից գնում են իրեենց հայրիկին և մայրիկին պատելու։

April 28

Ալիս-Գլորիկը

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիս-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ:
Մի անգամ պապիկը փնտրում էր նրան, որ տանի պարտեզ.– Ալի՜ս… որտե՞ղ ես, Ալի՜ս:– Ես այստեղ եմ, պապիկ:– Ո՞րտեղ-այստեղ:– Զարթուցիչի մեջ:Այո՛, երևակայիր, զարթուցիչի մեջ էր…Նա ցանկացել էր իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնպե՜ս սաստիկ էր ցանկացել, այնպե՝ս սաստիկ, որ բացել էր ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:

Continue reading
April 28

Շների երկիրը

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ որի եղած-չեղածը 99 տուն էր, ու ամեն տուն ուներ ճաղապատ դռնով պարտեզ, իսկ ճաղի ետևում՝ հաչող շուն:
Օրինակ Ֆիդոն համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում է այն մյուս 98 տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:

Continue reading
April 27

Մուկը, որը կատուներ էր ուտում

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:
-Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք,- ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:-Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես,- հառաչեցին նրանք:-Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:-Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:-Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:-Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:-Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան… Իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք:-

Continue reading