June 8

Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
    Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով
  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
    Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից
  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։
    սև ու սպիտակ գծերով

Արագավազ

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    մեծ-փոքր

Անսովոր-սովորական

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
    Զեբրեր

ձագեր

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Հավաքել եմ —  10    միավոր
Իմ սխալները—  0  
Ուղղել եմ  —
0

May 28

Հարցարան․ Տարվա իմ ձեռքբերումները․ Մայրենիի ստուգատես

4-րդ դասարան․ «Տարվա իմ ձեռքբերումները»

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Իմ սիրելի վայրը դպրոցում բակն է։
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Ես այս տարի շատ նախագծերի եմ մասնակցել կառանձնացնեմ ճամփորդություն դեպի Կոնդ թաղամասը։

Ճափորդություն դեպի Կոնդ թաղամաս
3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Ուսումնական գարնան աշխատանք
4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Փոքիկ իշխանը Սենտ Էքզյուպերի
5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ե․ Չարենց․ Հայրենիքում

Հ․ Թումանյան․ Համերգ

Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ

Կոմիտասի «Ճանապարհ»
6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Իմ ընկերոջ անունը Արթուր է նա 11 տարեկան է նա սիրում է համակարգչային խաղեր, բակում խաղալ։
7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Ճափորդություն դեպի Կոնդ թաղամաս

Ճանփորդություն դեպի Ավ․Իսահակյաննի տուն- թանգարան

Կոմիտասի թանգարան

8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․
9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Կճափոդեմ դոպի Գյումրի։
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Իմ մեծ ձեռքբերումը իմ գիտելիքներն են։
11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:
13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Քո սիրելի հեքիաթը

May 25

3․ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3․ Առաջադրանք 3

«Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» -ռոդարիական հնար

Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։

Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինիր՛՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:

Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Լինում է, չի լինում, մի կնիկ է լինում։ Մի օր մի մարդ նրան արաջարկում է նոթբուք թե յուղ և բրինձ նա ընտրում է երկուսը։

May 21

Պոչատ աղվեսը

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Աղվեսի անունից

Ես մի օր պոչս թողեցի թակարդում, վա~յ ,ես այս ի՞նչ փորձանքի մեջ ընկա, ինչպե՞ս ապրեմ անտառում այսպես առանց պոչ:

Աղվեսի պոչի անունից

Խեղճ աղվեսը ինձ թողեց անտեր թակարդի մեջ, հիմա ես շատ վատ եմ զգում, որ ինձ աղվեսը թողեց թակարդի մեջ:

 հավաքված աղվեսներից մեկի անունից

Աղվեսը կանչեց մեզ, ու ասաց, որ մենք բոլորս մեր պոչերը կտրենք, քանի որ սիրուն չեն և ծանր են մեր պոչերը: Ես միանգամից գլխի ընկա, որ աղվեսը հենց այնպես չէրասի, քանի որ իր պոչը չկար, ու նա խայտառակված էր իրեն զգում:

May 15

Շոկոլադե նապաստակ

Երկար պանիր, շոկոլադե նապաստակ, խռոված կոնֆետ, երկարագուլպա պաղպաղակ, կռվարար ձմերուկ։

Շոկոլադե նապաստակ

Լինում է, չի լինում, մի նապաստակների ընտանիք է լինում ՝ հայրը, մայրը և տասնմեկ ձագուկները։ Ընտանիքում բոլորը սիրում են զբոսնել անտառում, ուտել կանաչի, գազար, բացի մի ձագուկից, որը սիրում և ուտում է միայն ու միայն շոկոլադ։ Այդ պատճառով բոլորը իրեն կոչում են շոկոլադե նապաստակ։ Մի օր նա այնքան շոկոլադ է ուտում, որ իսկապես դառնում է շոկոլադե նապաստակ։