March 22

«Ուսումնական գարուն» նախագիծ

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

March 20

Դասարանական աշխատանք

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:
Ա-հասարակ
Բ-հատուկ

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

5 անձ ցույց տվող-Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ։
5 իր ցույց տվող-Չալանկ, Սևան, Արաքս, երկաթ, առյուծ,

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ ցույց տվող և իր ցույց տվող։

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

կատու (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

երոխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

տղա (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

կապիկը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

աղջիկը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

March 18

«Փոքր Մհեր» նախագծը

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

March 15

Մայրենիի ֆլեշմոբ։ Մարտ

1.Նշվածներից ո՞ր ծաղիկը որպես մարդու անուն չի օգտագործվում։
զանգակ

2. Տրված նախադասության մեջ թաքնվել են գույների երեք անվանումներ, փորձի՛ր գտնել դրանք՝ ուշադրություն դարձնելով տառերի հաջորդականությանը։

Կար մի րոպե, որ կարող էր թվալ, թե մենք կստանանք լուր թշնամու նահանջի մասին։
Կարմիր, ալ, լուրթ

3. Երեխաները Զատկի տոնին զվարճալի պայքար սկսեցին հավկիթներից ուժեղագույնը գտնելու համար։

Այս նախադասության մեջ կա մի բառ, որն ունի համանուն տարբերակ, և կա մի բառ, որի հոմանիշը ունի ամսվա անունով համանուն տարբերակ։ Գտի՛ր և բացատրի՛ր համանուն տարբերակները:
Զատիկ –տոն-միջատ
4. Իսկ այժմ «այր» բառի համանուն տարբերակները փնտրի՛ր բառարանում և դրանցով կազմի՛ր նախադասություններ։
Այր-տղամարդ-քարանձավ

5. Մ (մեն) տառը զբոսանքի էր դուրս եկել անտառ և կանգնեց մի քարանձավի դիմաց։ Ի՞նչ բառ ստացվեց (նախորդ առաջադրանքը կօգնի քեզ գտնել այդ բառը)։
մայր

6․ Իսկ ո՞ր բառի տնակում չի կարող բնակվել Մ տառը։
Ա_բասիր

7. Նշված բառերի դիմաց ավելացրո´ւ մեկական տառ այնպես, որ նոր բառ ստանաս։

Արև, ամպ, պիտակ, կար, այլ, այծ, պար, տապ, արկ, արի
Արև – բարև ամպ-լամպ պիտակ-սպիտակ կար-չկար այլ-գայլ այծ -կայծ պար-ապար տապ-շտապ արկ-զարկ արի-բարի

8. Գուշակի´ր հանելուկի պատասխանը:

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

Գարուն

9. Մայրիկիդ անունով աքրոստիկոս հորինի´ր և տեղադրի´ր այստեղ։

Ա-Այրը հեծանիվ է սարքում
Դ-Դարեր առաջ Հովանես Թումանյանը մահացավ
Ր-Րոպե առաջ ես ընկա
Ի-Իվանը իմ ընկերն է
Ն- Նարեկը իմ անունն է
Ե-ելակը շատ համով է

10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունակելով միտքը` հորինի´ր պատմություն:
https://mnacakanyannarek.edublogs.org/2024/03/01/%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%bf%d5%a8/

March 14

«Թուխիկը»

Հետևյալ բառերը բաղադրիչների բաժանի՛ր, գրի՛ր կազմութունը (պարզ, բաղադրյալ (ածանցավոր, բարդ, բարդածանցավոր) բժիշկ, թռչնային, գերեզմանատուն, կողմնացույց, քաղաքային, երամ, որսորդ, ճաշարան, փետրավոր, ագռավ, հողաթումբ, քարսիրտ։
 բժիշկ-պաչզ
թռչնային-բաղադրյալ
գերեզմանատուն-բաղադրյալ
կողմնացույց-բաղադրյալ
քաղաքային-բաղադրյալ
երամ-պարզ
որսորդ-բաղադրյալ
ճաշարան-բաղադրյալ
փետրավոր-բաղադրյալ
ագռավ-պարզ
հողաթումբ-բաղադրյալ
քարասիրտ-բաղադրյալ

March 13

«Թուխիկը»

Կարդա՛ Վ․ Անանյանի «Թուխիկը» պատմվածքը։ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
Գոյական- բժիշկ, ձագ,Ժամանակ,Ագռավ,տուն։
Ածական-,գորշ հավատարիմ,քաղաքային,սուր,թարմ
Բայ-Ասում են, եղել է, նստում էր, կտցում էր,մաղթում էր։

March 11

Եղիշե Չարենց

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է․․․ Ե. Չարենցի մասին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր  համացանցից, տեսանյութով, ռադիոնյութով կամ պատումով պատմի՛ր-ներկայացրո՛ւ (կարող են պատմել-ներկայացնել, ընթերցել նաև ընտանիքիդ անդամները): Դուրս գրածդ տեղեկությունը սովորի՛ր, որպեսզի  դասարանում ներկայացնես ընկերներիդ։

գրական անուն
Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

March 9

Գործնական քերականություն

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյականներ-Կաղնի,աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք,կառապան,հմուտ, մարտական, մարտական, հեծանիվ, պատմություն,թռչուն,թռիչք,գարուն,արև,

Ածականներ-հայտնի, մեծ, բարի,տգեղ, անտուն,բարկացկոտ,գունավոր,խակ,հետաքրքիր, փշոտ, հզոր,բարձր,եռանիվ,ալ,պատմական,խիզախ,բարի,բարեկամական,շքեղ, գարնանային, արևոտ,երկար,կանաչ

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ ցույց է տալիս հատկանիշ ածական— մեծանալ ցույց է տալիս գործողություն բայ

բարձր ցույց է տալիս հատկանիշ ածական— բարձրանալ ցույց է տալիս գործողություն բայ

չոր ցույց է տալիս հատկանիշ ածական— չորանալ ցույց է տալիս գործողություն բայ

չար ցույց է տալիս հատկանիշ ածական— չարանալ ցույց է տալիս գործողություն բայ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ ինչպիսի ածական խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է բայ

Ի՞նչ պատկեր. ուղիղ ինչպիսի ածական գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր բայ , որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի ինչպիսի ածական հսկա էր ապրում: Հսկան բարիացավ բայ ու երեխաներին այգի հրավիրեց:

Աղջիկը շատ գեղեցիկ ինչպիսի ածական  էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր բայ  օր օրի:

Գոռոզ ինչպիսի ածական արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր  բայ իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Գոյական

Ծաղիկ
ժամացույց
ջուր
սար
մարդ
երեխա
նավաստ
օձ
ամպ
ինքնաթիռ
առվակ
գարուն
նավակ
հատիկ
 ածական

ջինջ
բուրավետ
մեծ
ջրոտ
ծաղկավետ
հրաշալի
մաքուր
ճկուն
սև
զաղտնի

ոսկեզօծ
 բայ

վազել
թրթռալ
թիավարել
ջրել
գնալ
լողալ
վազվզել
սողալ
իջնել
բացվել
չխկչխկալ
գոռգոռալ
բարձրանալ
պահել

March 6

Հայրենիքում

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(կրկնի՛ր-վերհիշի՛ր), կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
    Ձյունապատ-Ձյուն +ա+ պատ, բարդ
    մանկական -մանկ(մանուկ) +ական, ածանցավոր
     աստղայի՜-աստղ+այի, ածանցավոր
    անհո՜ւն– ան+հուն,ածանցավոր։
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
    աչեր-աչկեր
    մրմունջ-  Մեղմ՝ ցածր ձայն
    անուրջ-Երազ
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
    Գոյական-լեռներ,լճեր,Երկինքներ,երազներ, մրմունջը:
    ածական-Ձյունապատ,մանկական,աչեր,թափանցիկ,սուրբ
    բայ-ծածկում էր,լսում էի,նայում էի,Կանչում էր, իջնում էր

March 6

Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։ 

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։ Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։
Նվարդ,Արեգնազան,ինքնակրթություն,գթառատ,գժտված,ակնածանք։

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:


Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

* * * * * *

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար: