March 24

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Այսօր մենք գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Անտեղ մենք տեսանք, որ մեր թվարկությունից առաջ մարդիկ քարանձավներում են ապրել։ Հին երևանցիները քարից, փայտից և օպսիդյանից սարքում էին զենքեր և փամփուշտներ, աշխատանքային գործիքներ և զարդեր։ Այնտեղ տեսանք Երևանի առաջին ձիարքարշը։ Ինձ շատ դուր եկավ զենքերը որոնք լիցքավորվում է վառոդով և տարբեր ժամանակների թրեր։

March 22

Մայրենի

  • Կարդա՛ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունը։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

  • Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:
2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։
3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

March 16

Ջանի Ռոդարի. Ջելսոմինոյի արկածները

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ,սուրբ,երբ,ավելորդ։

  1. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

այսպես – այն+պես

ակնթարթ-ակն+թարթ

քմահաճույք -քիմք+ա+հաճու+յք

քաղահան-քաղ+հան

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-ճչալ

դ/ դաշտ —պարտեզ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Ջելսոմիոյի մոտ մի միտք ծագեց ,որ սանդուղքը բերելու փոխարեն կարող է ճչալ,որ տանձերը ճյուղերից թափվեն։

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

March 15

Մայրենի

  1. Կարդա՛ Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
  2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։

մռայլ-Մութ հավիտենական-Հավերժական,

  1. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
  2. Նկարի՛ր բանաստեղծությունը։