March 22

«Ուսումնական գարուն» նախագիծ

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Ռոալդ Դալի Չարլին և շոկոլադի գործարանը Ռոալդ Դալի
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

October 30

Իմ ուսումնական աշունը

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Հազարան հավքը։ Արթուր Շահնազարյանի մշակմամբ
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։

  • Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • պապիկ նա թաքավոր է։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ես շատ սիրեցի այդ գիրք
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը: Կարդացեք Հազարաան հավքը և դուք կիմանաք թե իչպես ապրել ձեր կայնքը, որ մահից հետո ձեզ հիշեն։
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 

April 1

Ուսումնական գարնան աշխատանք

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Չարլին և շոկոլադի գործարանը որը գրել է Ռոալդ Դալը

Փոքրիկ տղա Չարլի Բաքեթը ապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝ որպես նվեր։

Շոկոլադի խոշոր գործարանատեր արտասովոր պարոն Ուիլի Ուոնկան տասը տարի իր գործարանում անցկացնելով մենակեցության մեջ, հայտարարում է, որ հինգ ոսկե տոմսերի խաղարկություն է կազմակերպում, որի միջոցով հինգ երեխա հնարավորություն կստանա լինել իր գործարանում։ Այցելությունից հետո նրանցից յուրաքանչյուրը ցմահ կապահովվի անհաշիվ շոկոլադով, իսկ մեկը կպարգևատրվի ինչ-որ առանձնահատուկ նվերով։

Երջանիկները, որոնք գտնում են հինգ տոմսերը շոկոլադի փաթեթների տակ, դառնում են.

  • Օգասթ Գլուփը ագահ և որկրամոլ մի տղա, «ուտելը նրա սիրելի զբաղմունքն է»,
  • Վերուկա Սոլթը  երես առած մի աղջիկ գետնանուշ մաքրող գործարանատիրոջ ընտանիքից, որը սովոր էր, որ իր բոլոր պահանջներն արագ իրականացվեն,
  • Վիոլետ Բյուրգարտը  ամբողջ օրը մաստակ ծամող մի աղջիկ, որը սահմանել էր համաշխարհային ռեկորդ՝ նույն մաստակը ծամելով երեք ամիս շարունակ,
  • Մայք Թիվին  ամբողջ օրը առավոտից գիշեր հեռուստացույց դիտող մի տղա,
  • Չարլի Բաքեթը՝ վիպակի գլխավոր հերոսը։

Գործարանում շրջագայությանը երեխաներից բացի մասնակցում էին նաև նրանց ծնողները. յուրաքանչյուր երեխա եկել էր իր հոր կամ մոր հետ, բացի Չարլիից, որին ուղեկցում էր Ջո պապիկը։ Գործարանում շրջելու ժամանակ բոլոր երեխաները, բացառությամբ Չարլիի, ուշադրություն չեն դարձնում Ուոնկայի նախազգուշացումներին և իրենց արատների զոհն են դառնում՝ հերթով ընկնելով տարբեր իրավիճակների մեջ, որոնց պատճառով ստիպված են լինում լքել գործարանը։

Վերջում մնում է միայն Չարլին, որին էլ հասնում է գլխավոր մրցանակը՝ նա դառնում է պարոն Ուիլի Ուոնկայի օգնականը և ժառանգորդը։ Մնացած երեխաներն ստանում են խոստացված մշտապես շոկոլադով ապահովված լինելու հնարավորությունը։