April 1

Ուսումնական գարնան աշխատանք

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Չարլին և շոկոլադի գործարանը որը գրել է Ռոալդ Դալը

Փոքրիկ տղա Չարլի Բաքեթը ապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝ որպես նվեր։

Շոկոլադի խոշոր գործարանատեր արտասովոր պարոն Ուիլի Ուոնկան տասը տարի իր գործարանում անցկացնելով մենակեցության մեջ, հայտարարում է, որ հինգ ոսկե տոմսերի խաղարկություն է կազմակերպում, որի միջոցով հինգ երեխա հնարավորություն կստանա լինել իր գործարանում։ Այցելությունից հետո նրանցից յուրաքանչյուրը ցմահ կապահովվի անհաշիվ շոկոլադով, իսկ մեկը կպարգևատրվի ինչ-որ առանձնահատուկ նվերով։

Երջանիկները, որոնք գտնում են հինգ տոմսերը շոկոլադի փաթեթների տակ, դառնում են.

  • Օգասթ Գլուփը ագահ և որկրամոլ մի տղա, «ուտելը նրա սիրելի զբաղմունքն է»,
  • Վերուկա Սոլթը  երես առած մի աղջիկ գետնանուշ մաքրող գործարանատիրոջ ընտանիքից, որը սովոր էր, որ իր բոլոր պահանջներն արագ իրականացվեն,
  • Վիոլետ Բյուրգարտը  ամբողջ օրը մաստակ ծամող մի աղջիկ, որը սահմանել էր համաշխարհային ռեկորդ՝ նույն մաստակը ծամելով երեք ամիս շարունակ,
  • Մայք Թիվին  ամբողջ օրը առավոտից գիշեր հեռուստացույց դիտող մի տղա,
  • Չարլի Բաքեթը՝ վիպակի գլխավոր հերոսը։

Գործարանում շրջագայությանը երեխաներից բացի մասնակցում էին նաև նրանց ծնողները. յուրաքանչյուր երեխա եկել էր իր հոր կամ մոր հետ, բացի Չարլիից, որին ուղեկցում էր Ջո պապիկը։ Գործարանում շրջելու ժամանակ բոլոր երեխաները, բացառությամբ Չարլիի, ուշադրություն չեն դարձնում Ուոնկայի նախազգուշացումներին և իրենց արատների զոհն են դառնում՝ հերթով ընկնելով տարբեր իրավիճակների մեջ, որոնց պատճառով ստիպված են լինում լքել գործարանը։

Վերջում մնում է միայն Չարլին, որին էլ հասնում է գլխավոր մրցանակը՝ նա դառնում է պարոն Ուիլի Ուոնկայի օգնականը և ժառանգորդը։ Մնացած երեխաներն ստանում են խոստացված մշտապես շոկոլադով ապահովված լինելու հնարավորությունը։


Posted April 1, 2023 by mnacakanyannarek in category Իմ գրադարանը, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*