June 13

Մաթեմատիկայի ստուգատես

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 7  է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 5:
1) 25752) 75253) 52574) 5752

2․ Գտի՛ր 8736 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  1) 32) 363) 64) 736Отменить выбор3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  8-ին․
1) 4, 8, 24, 702) 24, 30, 48, 6403) 32, 48, 72, 2404) 2, 4, 16, 320Отменить выбор4․ Քանի՞ րոպե է 2/3 ժամը:
1) 302) 403) 904) 20Отменить выбор 5․   Գտի՛ր   6սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:
1) 18սմ2) 2սմ3) 12սմ4) 3սմОтменить выбор6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  արտադրյալը, եթե  արտադրիչներից մեկը   մեծացնենք  2 անգամ:1) Կմեծանա 2-ով2) Կփոքրանա 2-ով3) Կմեծանա 2 անգամ4) Կփոքրանա 2 անգամОтменить выбор7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
12մ 33սմ > 12մ 3*սմ։1) 22) 33) 44) 6Отменить выбор8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  12000 գրամը կիլոգրամով:
1) 12կգ2) 12000000կգ3) 120կգ4) 10կգОтменить выбор9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 340, 330, 200, 1102) 460, 350, 500, 4003) 120, 255, 340, 6004) 800, 700, 455, 900Отменить выбор10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների  3/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։1) 902) 603) 1504) 115Отменить выбор11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:  11. Տուփում կա 5 կանաչ, 11 դեղին և 2 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։
12.Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվերի գումարը:
13. Հաշվի´ր 11 • (260 − 360 : 6) – 200  արտահայտության արժեքը:

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:

115, 215, 315, 415, …
15. Գրիր 3-ի բաժանվող ամենամեծ եռանիշ թիվը։                    16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:  

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 20մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
17․ Երեք իրար հաջորդող կենտ թվերի գումարը 333 է։ Որո՞նք են այդ թվերը։

June 8

Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
    Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով
  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
    Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից
  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։
    սև ու սպիտակ գծերով

Արագավազ

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    մեծ-փոքր

Անսովոր-սովորական

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
    Զեբրեր

ձագեր

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Հավաքել եմ —  10    միավոր
Իմ սխալները—  0  
Ուղղել եմ  —
0

June 2

Արաջին շաբաթվա ամբոփում

Այս շաբաթվա ընթացքում կատարեցինք թեստեր։ Ունեցանք մայրենիի պարապմունքներ, երգեցինք, մարզական արեցին։ Շաբաթվա ընթացքում գնացինք ֆուտբոլ խաղալու, կերանք պաղպաղակ, համեղ քաղցրավենիքներ։ Իսկ շաբաթվա վերջին օրը կատարեցինք շաբաթվա ամփոփում։