October 27

ՈՒսումնական Աշուն

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Պարիկը -Առասպելական ոգի:

Առակ այն մասին է, որ մարդ ինչել, որ կորցնի իր համար կարևոր է։

October 19

մաթեմատիկա

  • 905:10=90(5մն.)
  • 560:100=5(60մն.)
  • 8701:1000=8(701մն.)
  • 704:10=70 (4մն.)
  • 601:10=60 (1մն.)
  • 604:100=6 (4մն.)
  • 940:100=9 (40մն.)
  • 754:100=7 (54մն.)
  • 873:100 =8 (73մն.)
  • 742 : 100 =7 (42մն.)
  • 5243:100=50 (243մն.)
  • 1548:1000 =1 (548մն.)
  • 9701:1000=9 (701մն.)
  • 5604:1000=5 (604մն.)
  • 24351:1000 =24 (351մն.)
  • 37375 : 1000 =37 (375մն.)
  • 65921 : 1000 =65 (921մն.)
  • 69673 : 1000 =69 (673մն.)

675:10=67

  • (5մն.)
  • 816:10= 81

  • (6մն.)
  • 8765:100=87

  • (65մն.)
  • 1248:100=12

  • (48մն.)
  • 9765:1000=9

  • (765)
  • 8543:1000=8

  • (543մն.)
  • 9989:1000=9

  • (989մն.)
  • October 18

    Մայրենի

    Մշուշների շղարշի տակ

    Աշնան խաշամն է խշխշում,

    Քամու ձեռքերն անհամարձակ,

    Ամպի փեշերն են քաշքշում:

    Ամպը լեզուն կուլ է տվել,

    Հնար չունի որոտալու:

    Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

    Չէ, երևի ձյուն է գալու:

    Առաջադրանքներ

    1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

    խաշամ-Խազալ, փեշ- Զգեստի քղանցք, որոտալ-դղրդալ

    2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

    Մշուշ-Մառախուղ , շղարշ-Քող , Քամու- Հողմ

    3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

    Ամպը լեզուն կուլ է տվել,

    Հնար չունի որոտալու:

    4. Կարդալիս՝

    ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

    Մոխրագույն։

    բ)  ի՞նչ ձայներ ես լսում

    վընվըգոց

    October 17

    Ինքնաստուգում

    1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: (3 միավոր) Հայաստանի ամենաբար-ր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագա- է կոչվել Արա թա-ավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծա-կված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդեր-անքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղ-յուրներ:

    Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդեձանքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:

    . Գրի՛ր հոմանիշները՝ իմաստով մոտ բառերը։ (2 միավոր) Ճանապարհ, հողմ, թագավոր, առավոտ

    Ճանապարհ – կածան
    հողմ -քամի
    թագավոր – արքա
    առավոտ – արևածագ

    Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝ ելակ, որսորդ, օղակ, տերև, ամենաերկար։ (2 միավոր)

    Ելակ – 4 տառ 5 հնչյուն
    որսորդ – 6 տառ 5 հնչյուն
    օղակ-4 տառ 4 հնչյուն
    տերև-4 տառ 5 հնչյուն
    ամենաերկար-10 տառ 11 հնչյուն։

    Մայրամուտ բառի տառերով կազմի՛ր բառեր, որքան կարող ես։ Միավորը որոշի՛ր ըստ քո կազմած բառերի քանակի։ Մայրամուտ-Մայր-մուտ-Արա – այր։

    October 16

    Անտառում երկու եղբայրներ

    Լինում է, չի լինում, մի ընտանիք է լինում։

    Նրանք մի օր գնում են անտառ ։Հայրիկը մեծ տղային

    ուղարկում է ցախ հավաքելու ,որպիսի կրակ վառեն։

    Տղան գնում է անտառ։

    Բավականին շատ ցախ է հավաքում, և նա պատահական

    մոլորվում է։ Հայրիկը պուճուր տղային ուղարկում է եղբորը

    օգնելու և միասին վերադառնալու։

    Պուճուր տղան գնում է անտառ և գտնում է մեծ եղբորը ,

    օգնում է, միասին ցախը հավաքում են,

    և եղբայրները վերադառնում են տուն իրենց ընտանիքի մոտ։

    October 12

    Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

    Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների`ամարզերի: Դրանք 10-են

    Հայաստանի Հանրապետության մարզերը

    Վարչական մարզերՄարզային կենտրոնը
    1. ԱրագածոտնԱշտարակ
    2. ԱրարատԱրտաշատ
    3. ԱրմավիրԱրմավիր
    4. ԳեղարքունիքԳավառ
    5. ԼոռիՎանաձոր
    6. ԿոտայքՀրազդան
    7. ՇիրակԳյումրի
    8. ՍյունիքԿապան
    9. Վայոց ՁորԵղեգնաձոր
    10. ՏավուշԻջևան

    Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

    Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

    Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

    Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

    Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
    2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
    3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
    October 11

    Մարյենի

    Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

    Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

    Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

    Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

    Աշնան քամուն են ծափահարում:

    Քամին է այս ծով գանձերի տերը,

    Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

    Առաջադրանքներ

    1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:
    2. Քամի-հովեր-հողմ, բոց-կրակ, ոսկեզօծ-ոսկեգույն։
    3. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:
    4. Մեծահարուստ-աղքատ, տեր-անտեր, ծով-ցամաք։
    5. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա: Օրինակ՝ ոսկեզ․ծ— ոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ) 

    Ոսկեզօծ .ծվել, տերև,  .ոսկի, ծովվ,  բոց