October 31

Домашняя работа

1) Разгадайте анаграмму

ЖАДРУБ-Дружба

2) Превратите существительные в именительный падеж.
Например: собаки- собака…

О подруге –подруга , друга- друг-, папу-папа о книге-книга, учителя—учитель, парты- парта, карандашом-карандаш, товарищу-товарищ

3)Измените существительные Именительного падежа единственного числа во множественное число.
Нога-ноги
Товарищ—товарищи
Друг—друзья
Учитель—учителя
Летчик—летчики
Школа—школы
Ученик—ученики

Посмотрите ролик Именительный падеж

October 31

6-րդ դասարան,Հոկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Համառոտ փոխադրիր՝ ուրիշի ուղղակի խոսքերը դարձնելով անուղղակի:

Մի անգամ մեծ ձուկը փոքր ձկանն ասաց․
-Սա կարթ Է: Զգո՜ւ յշ եղիր, հանկարծ չկպչե՜ս ու չբռնե՜ս:
-Ինչո՞ւ,- զարմացավ փոքր ձուկը:
-Երկու պատճաոով,- պատասխանեց մեծը ձուկը:- Նախ՝ եթե դու կարթը բռնես, քեզ կորսան, կթաթախեն ալյուրի մեջ, կտապակեն թավայում ու հետո անուշ կանեն: Եվ երկրորդ պատճառն այն է, որ ես ինքս եմ ուզում քեզ ուտել,- բացատրեց մեծ ձուկը:

Մի անգամ մեծ ձուկը փոքր ձկանն ասաց, որ Սա կարթ Է: Զգո՜ւ յշ եղիր, հանկարծ չկպչե՜ս ու չբռնե՜ս:
Փոքր ձուկը զարմացաց հարցրեց, թե ինչո՞ւ
մեծ ձուկը պատասխանեց երկու պատճառով։ – Նախ՝ եթե նա կարթը բռնի, նրան կորսան, կթաթախեն ալյուրի մեջ, կտապակեն թավայում ու հետո անուշ կանեն: Եվ երկրորդ պատճառն այն է, որ նա ինքը ուզում նրան ուտել, բացատրեց մեծ ձուկը:


2. Տրված նախադասություններում տարբեր գույներով նշիր գործողություն կատարող բառը՝ ենթական, և ենթակայի գործողությունը ցույց տվող բառը՝ ստորոգյալը:
Ձիերը խրխնջում էին դաշտում:
Կապույտ երկնքում պայծառ շողում էր ամռան արևը:
Աղջիկը երկար սպասեց հայրիկին:
Աշնան արևը լավ չի տաքացնում:
Աշնանը թռչունները չվում են տաք երկրներ:
Ամեն առավոտ մեր հարևան այգուց լսվում է աքաղաղի կանչը:
Ամառային արձակուդները ես անցկացնելու եմ տատիկիս տանը՝ գյուղում:
Կատվից վախեցած մկները թաքնվեցին մառանի մութ անկյուններում:

3. Տրված նախադասությունների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:
Օրինակ՝ Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում են:
Նրա մազերը սև են:
Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում են:
Կատվի աչքերը ճրագի պես վառվում են:
Ուրախ են անցնում նրա օրերը:
Ցրտերն ընկան:
Ջուրը կտրվեց:
Գրածիդ մեջ սխալներ կան:
Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:
Այնպես փախան, որ հետքերն էլ չեն երևում:

4. Կետերի փոխարեն ինչպե՞ս հարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ գրի՛ր:

  1.  Թեև տխուր էր, բայց ուրախ դիմավորեց հյուրերին:
  2. Թեև ձանձրացել էր, բայց լուր լսում էր ընկերոջը:
  3. Չնայած հոգնել էր, բայց սիրով կատարեց մոր հանձնարարությունը:
  4. Չնայած ուշանում էր, բայց համբերատար արեց ընկերոջ խնդրածը:
  5. Թեև գիտեր տատի պատմելիքը, բայց անհամբեր սպասում էր նրա խոսելուն:
  6. Չնայած շատ էր վախենում, բայց ստիպված առաջ գնաց:
  7. Թեև ինքն էլ դողում էր, բայց բաճկոնը սիրով գցեց ընկերուհու ուսերին:
October 31

01.10.24,6-րդ դասարան,մայրենի

.Լրացրո՛ւ նախադասությունները։ Եթե-ից առաջ ստորակետը չմոռանաս դնել։

Ես մեքենա կվարեյ, եթե դա թույլատրվեր:

Ես կընկերանայ շների հետ, եթե  շները խոսել կարողանային:

Մենք արանց կռիվի կապրեյք, եթե բոլոր մարդիկ բարեկամներ լինեին:

Ես պատերազմները կվերացնեյ, եթե ես ամեն ինչ կարողանայի:

Ես կգնայ ճամփորդելու, եթե մոլորակները մեզ մոտ լինեին։

Ես շատ ու շատ ընկերներ կունենայ, եթե բոլոր մեծահասակները երեխա դառնային։

Ես դպրոց չեմ գնա, եթե ինձ դրա համար չպատժեին։

Մեր տանը անվերջ քախցրավենիքներ կլինեյն, եթե կախարդական քար ունենայի։

Ես կտեսնեմ օվկիանոսի մեջտեղը, եթե օվկիանոսի վրայով կարողանայի քայլել։

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով։ Ընդգիր այն բառը, որի միջոցով գտար ճիշտ ձևը։

(Տղան) համարձակ առաջ եկավ: (Օրեր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուններ): (Ոստիկաններ) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձևով) կա: Այդ լճի (ջուրը) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոցը) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ) քնած էին:

 3Նախադադասությունն  ընդարձակի´ր՝ ո՞ւմ  կամ ինչի՞ հարցերին  պատասխանող  բառեր կամ բառակապակցություններ  ավելացնելով:

  • Մարգերը ջրվեցին անձևից :
  • Անուշի քույրը երաժիշտ է:
  • Ջոկոնդայի նկարն անհետացել էր:
  • Խարույկի մոխիրը տաք է:

4.  Բնակավայր կամ տեղանք  ցույց տվող բառերին  այնպիսի ածանցներ ավելացրո´ւ,  որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն: Ընդգծի՛ր այդ ածանցները։
Օրինակ լեռ — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի, Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի,   Լոնդոն-լոնդոնեցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի, Վրաստան-վրացի:

Ինչո՞ւ մեծատառով գրվող բառերր փոքրատառով դար­ձան:
Որովհետև մենք երկրները կամ քաղաքները դարձրեցինք բնակիչներ։

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո´ւն հորինիր:

Անմեղ, ակնոց, փչակ, արքա, ատամ, արմունկ, ամբողջ, որջ, կճուճ, մեղր, արջ, կարճ, փախչել:

Լինում է, չի լինում, մի փչակ է լինում։ Այդ փչակի մեջ ապրում է մի ակնոցավոր մարդ, որը տարիներ առաջ եղել է իրենց ամբողջ երկրի արքան ,նա մեկ ատամ չուներ և արմունկը վնասել էր։
Հնից պահած մի կճուճ ուներ, այդ կճուճը կարճ, բայց հաստ էր։ Նրա մեջ պահվում էր մի ամբողջ քանակությամբ մեղր։ Մի օր մի արջ, որը ուներ չուներ մի որջ ուներ, նա դուրս եկավ որս անելու, բայց դրա տեղը տեսավ այն մարդուն։ Նա սկսեց վազել մարդու ետևից,իսկ մարդը սկսեց փախչել։
Մարդու ոտքը կպավ մի քարի և նա ընկավ, բայց քանի որ մարդը խելացի էր ,նա ձևացրեց իբր մահացած է ։Արջը եկավ տեսավ, որ մարդը իբր մահացել է, նա գնաց մինչև որսը հոտի։ Մարդը անմեղ ձևով խաբեց, որ իր կյանքը փրկի։

October 29

Մեխանիկական շարժում,արագություն

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն։ Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակը։

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Ուտելիքի,ջրի։
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ:
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
October 29

6-րդ դասարան առաջադրանքներ,հոկ․ 28-1 նոյ․

Դաս 1

Գիրը և արվեստը Հին Արևելքում

Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր:

Ինչու՞ էր անհրաժեշտ գիրը

Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում: Սակայն վիճակը սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը: Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի և այլ իրերի քանակը, հարկերը և այլն: Այս ամենը հնարավոր չէր հիշել:  Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր: Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը: Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով:

Եգիպտական գաղափարագիրը

Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսում տաճարների պատերին տեսել էր բնության տարբեր երևույթներ և առարկաներ պատկերող գրային նշաններ: Քանի որ այդ գրից օգտվում էին տաճարների քրմերը, նա այն անվանեց հիերոգլիֆ, այսինքն՝ «սրբազան գիր»: Եգիպտական գիրը ստեղծվեց Ք.ա. IV հազարամյակի վերջին: Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից: Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն: Հետագայում նշանները սկսեցին արդեն արտահայտել վանկեր:

Միջագետքյան սեպագիրը

Ք.ա. IV հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը: Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին: Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը: Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց: Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը: Դրանք սկսեցին նման վելսեպերից բաղկացած նշանախմբերի: Այդ գիրը գիտնականներն անվանել են սեպագիր: Սեպագիրն ուներ մոտ 600 նշան: Դրանք արտահայտում էին մեկ կամ ավելի բառեր և վանկեր: Սեպագիրը փոխ առան շատ ժողովուրդներ՝ հարմարեցնելով իրենց լեզուներին: Ք.ա. III հազարամյակում Շումերում և Աքքադում մեծ ուշադրություն էին դարձնում երեխաների կրթությանը: Տաճարներին կից գործում էին դպրոցներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, երգել, նվագել: Շրջանավարտը պարտավոր էր տիրապետել այն ժամանակներում հայտնի բոլոր բնական գիտություններին, իմանալ այս կամ այն աշխատանքային գործունեության նրբությունները և կազմակերպել այն: Կարևոր էր անգիր իմանալ բոլոր կրոնական ծեսերը, ինչպես նաև կարողանալ կազմակերպել դրանց անցկացումը:

Գրականություն

Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ: 

Ճարտարապետություն և քանդակագործություն

Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:

Առաջադրանք 1

>Սովորե՛լ «Գիրը և արվեստը հին Արևելքում» դասը

>Փորձի՛ր գրավոր պատասխանել ինչու՞ էր անհրաժեշտ գիրը։
Ինչու՞ էր անհրաժեշտ գիրը մեզ գիրը անհրաժեշտ է, որ մեկը մյուսին հասկանա կամ մենք հասկացել են, որ մենք չենք կարա այդ ամենը մտապահենք։

Դաս 2

Գիտությունը Հին Արևելքում

Հին Առաջավոր Ասիայի երկրներում գիտական իմացությունը սկիզբ առավ և զարգացավ մարդկանց առօրյա աշխատանքային գործունեության պահանջներին համապատասխան:

Գիտական իմացության առաջացման նախադրյալները

Մարդկանց անհրաժեշտ էր հաշվել հողատարածքի մակերեսը, ստացված նյութական բարիքները և այլն: Մետաղներ ձուլելիս, տարբեր համաձուլվածքներ ստանալիս հարկ էր իմանալ դրանց քիմիական հատկությունները: Աստղերի ու մոլորակների դիրքն ու շարժումն իմանալն անհրաժեշտ էր օրացույց կազմելիս:

Մարդիկ գիտակցում էին, որ հիվանդությունները հնարավոր չէ բուժել միայն գուշակների և հեքիմների օգնությամբ: Անհրաժեշտ էր մարդու մարմնի կառուցվածքի իմացություն: Գիր ստեղծելիս անհրաժեշտ էր իմանալ այս կամ այն լեզվի հնչյունական կառուցվածքը: Գրերի շնորհիվ սերունդների կուտակված փորձն ամփոփվում և պահպանվում էր: Այսպես աստիճանաբար առաջացան գիտության տարբեր բնագավառներին վերաբերող գիտելիքներ: Գիտությունը հին ժամանակներում ուներ գործնական նշանակություն: Գիտությամբ զբաղվում էին կրթված քրմերը: Հատկապես մեծ զարգացում ապրեցին բնական գիտությունները: Բնագիտական գիտելիքները մարդկանց անհրաժեշտ էին ամենօրյա կյանքում: Մարդիկ իրենց իմացությունը փոխանցում էին օժտված երեխաներին: Վերջիններս դպրոցներում ուսանում էին ժամանակի բոլոր հայտնի գիտելիքները:

Մաթեմատիկա

Եգիպտոս. ստեղծեցին հաշվելու տասնորդական համակարգը (10, 100, 1000 և այլն), կարողանում էին հաշվել եռանկյան, ուղղանկյան և շրջանի մակերեսը, գիտեին կոտորակը:

Հնդկաստան. հայտնագործեցին զրո թիվը և դրա նշանակությունը մաթեմատիկական հաշվարկներում: Ստեղծեցին այն թվանշանները, որոնք այսօր հայտնի են որպես արաբական թվեր: Դրանցից օգտվում ենք նաև մենք:

Քիմիա

Եգիպտոս. փարավոնների և ազնվականների մարմինը մումիավորելու ընթացքում ստանում էին այնպիսի քիմիական խառնուրդներ, որոնք պահպանում էին մարմինը քայքայումից: 

Չինաստան. ստացան վառոդը, որի շնորհիվ հետագայում ստեղծվեց հրանոթը:

Աստղագիտություն

Եգիպտոս. ստեղծեցին 12 ամիսներից և 365 օրից կազմված արևային օրացույց: Ամիսը բաղկացած էր 30 օրից, իսկ տարվա վերջին ամսին գումարում էին ևս 5 օր: Մոլորակները տարբերում էին աստղերից: Կազմեցին աստղային երկնքի քարտեզ:

Միջագետք. ստեղծեցին լուսնային օրացույց՝ կազմված 354 օրից: Կարողանում էին հաշվարկել երկնային լուսատուների շարժումները, Արեգակի և Լուսնի խավարումների ժամանակը:

Հնդկաստան. գիտեին, որ Երկիրը կլոր է և պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուսինն իր լույսը ստանում է Արեգակից: Օրացույցը բաղկացած էր 12 ամիսներից, յուրաքանչ յուրը՝ 30 օր տևողությամբ:

Բժշկություն

Եգիպտոս. գիտեին մարդու ներքին օրգանների ճշգրիտ կառուցվածքը և դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը մարդու կյանքի համար: Հիվանդին զննելիս առաջին հերթին ստուգում էին նրա զարկերակը: Կատարում էին ներքին օրգանների վիրահատություններ: Կարողանում էին փչացած ատամի փոխարեն նորը տեղադրել: Գոյություն ունեին հիվանդանոցներ, որոնք կոչվում էին «կյանքի տուն»: Այդտեղ աշխատում էին արհեստավարժ բժիշկներ:

Հնդկաստան. կար արհեստավարժ բժիշկների խավ, որոնք հիվանդությունները բուժում էին խոտաբույսերի, քսուքների միջոցով և այլ եղանակներով: Նրանք կարողանում էին բուժել աչքի, սրտի, ստամոքսի, թոքերի և մաշկի հիվանդություններ:

Չինաստան. պարզեցին թեյի բուժիչ հատկությունները, և այն օգտագործում էին ամենատարբեր հիվանդություններ բուժելու նպատակով:

Գիտության այլ բնագավառներ

Հնդկաստան. ստեղծվեց հին հնդկերենի՝ սանսկրիտի քերականությունը:

Չինաստան. ստեղծեցին կողմնացույցը, թուղթը, մետաքսը, հրանոթը:

Հնագույն գիտնականները չկարողացան հաղթահարել կրոնական նախապաշարումները: Նրանց կարծիքով՝ Երկիրը և նրա վրա գտնվող ամեն ինչ ստեղծված էր աստվածների կողմից: Օրինակ՝ երկնային լուսատուների շարժումները կառավարում էին աստվածները: Կամ՝ որքան էլ բժիշկը ձգտի բուժել հիվանդին, ոչինչ չի ստացվի, եթե աստված չկամենա: Ստեղծված գիտական արժեքները դրեցին գիտության հետագա զարգացման հիմքերը: Այդ արժեքների մեծ մասն այսօր շարունակում է գոյատևել:

Առաջադրանք 2

>Սովորե՛լ դաս 2 «Գիտությունը հին Արևելքում»

>Ի՞նչ նոր բան սովորեցիր
Ես սովորեցի, որ մաթեմատիկան ավելի զարգացած է Հդկաստանում և Եգիպտոսում օրինակ չգիտեյ, որ Եգիպտոսը

ստեղծեց հաշվելու տասնորդական համակարգը (10, 100, 1000 և այլն), կարողանում էին հաշվել եռանկյան, ուղղանկյան և շրջանի մակերեսը, գիտեին կոտորակը:

իսկ քիմիան ավելի զարգացած է Չինաստանում օրինակ չգիտեյ, որ Չինաստանը ստացան վառոդը, որի շնորհիվ հետագայում ստեղծվեց հրանոթը:

 Լրացուցիչ աշխատանք՝

Համացանից դուրս գրի՛ր «Գորդյան հանգույց» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։
Գորդյան հանգույց, գրական ակնարկություն։ Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին, պարսկական արշավանքից առաջ, Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով և «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։