November 28

Ըմբոստի մահը

Дата: 24 ноября, 2025Автор: arevikmuradyan0 Комментарии

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Ըմբոստի մահը

Վրթանես Փափազյան

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից, արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտեց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։

Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․――――――――

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս֊այն թփիկն այրում֊սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։

— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․ Այդպես էլ եղավ։

Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։

Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ֊մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:
Այրվում է-Վառվում է։
քրքջաց ներքևից ճահճային անտառը- Ծիծաղեց ներքևից հնացած անտառը։

. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:

Նոր ծառը համառ է, բարձրանում է ժայռերի վրայով, ժպտում է ու չարախնդում՝բայց նա չի վախենում և չի լսում ուրիշներին և նա («Բարձրանում եմ,— համառեց ծառը»)։

4. Բնութագրել անտառի ծառերին:

Հին ծառերը կաշկանդված, վրդովված են, անհանգիստ, իրենց սահմաններով և ասում էի որ ըմբոստի ծառը չի հասնի կապված («—Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները»)։


5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Հիմնական ասելիքը համարձակությունը, ինքնուրույնությունը և ավանդույթներից դուրս քայլելու քաջությունը հաղթում է վախերին և սահմանափակումներին։

November 27

Արքայաքան ճանապարհի ուսումնասիրություն

1, Կապադովիա-անկյուրիա
2․ Հայկական լեռնաշխարհ-Մաժաք, Ուռհա, Նիսիբիս,Կոմանա Ոսկե
3․ Կիլիկյան- Կարքեմիշ
4․ Ասորեստան-Արբել

Արքայական ճանապարհ | հինավուրց
առևտրային և ռազմավարական նշանակության ճանապարհ, որը կառուցվել է
Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի
կողմից Ք. ա. 5-րդ դարում։ Ենթադրվում է, որ
ձիավոր սուրհանդակները դրա մի ծայրից
(Շոշ (Սուզա)) մյուսը (Սարդես) անցնում էին
9 օրում։ Այն շուրջ 2700 կմ երկարություն
ուներ։

Արքայական ճանպարհը անցնում է Հյաուսիս Արևմուտքից, Հարավ արևելք։



November 26

Ջրի շարժումը համաշխարհային օվկիանոսում։ Մակընթացություն և տեղատվություն։

1. Ջրի շարժման ինչպիսի՞ տեսակներ են առաջանում քամիների և ստորջրյա երկրաշարժերի ժամանակ։

  • Քամիների ժամանակ՝ առաջանում են ալիքներ և օվկիանոսային հոսանքներ։
  • Ստորջրյա երկրաշարժերի ժամանակ՝ առաջանում են ցունամիներ (շատ մեծ և արագ ալիքներ)։

2. Ո՞րն է տաք և սառը օվկիանոսային հոսանքների տարբերությունը։

  • Տաք հոսանքները բերում են տաք ջուր, բարձրացնում են օդի ջերմաստիճանը։
  • Սառը հոսանքները բերում են ցուրտ ջուր, նվազեցնում են օդի ջերմաստիճանը։

3. Ի՞նչ ազդեցություն ունի տաք օվկիանոսային հոսանքը հարակից տարածքների կլիմայի վրա։

Տաք հոսանքները մեղմացնում են կլիման,

  • ջերմաստիճանը բարձրանում է,
  • ձմեռները դառնում են ավելի մտերմիկ/մեղմ,
  • տեղումներ կարող են ավելանալ։

Օրինակ՝ Գոլֆսթրիմը տաքացնում է Արևմտյան Եվրոպան։

4. Ի՞նչ է մակընթացությունը և տեղատվությունը։

  • Մակընթացություն – օվկիանոսի և ծովերի ջրի մակարդակի բարձրացում Լուսնի և Արևի ձգողական ուժերի ազդեցությամբ։
  • Տեղատվություն – ջրի մակարդակի իջեցում, երբ այն ետ է քաշվում ափից։
November 26

Homework: English in Mind exercise 9 (a), 11(a,b) page 45

Saturday job – earn – full-time – part-time – pocket money – save – spend – waste

She only works two hours every morning – it’s just a part-time job.

When I’ve got some money, I always put it in the bank and save it.

I work every Saturday to earn some money for myself.

I go to bed early on a Friday because I’ve got a Saturday job.

I like to spend my money on clothes and CDs.

I don’t work at all because my parents give me pocket money every month.

That film is really awful – so don’t waste your money by going to see it!

My brother works 9–5, five days a week – it’s a full-time job.

  • a → 3
  • b → 1
  • c → 2

1. Where do you work?
I work in my bussnes.

2. Do you like or dislike your job?
I like my job because it is very interesting but it’s very hard.

3. What do you do in your job?
I work with aesthetic devices․

Category: English | LEAVE A COMMENT
November 26

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել պտերանմաների կառուցվացքը և տարածվածությունը։
Պտերները բարձրակարգ անսերմ բույսեր են։
Ունեն արմատ, ցողուն և տերևներ, բայց չունեն ծաղիկ և սերմեր։
Բազմանում են սպորներով։

Տերևների տակ առաջանում են սպորապարկեր, որտեղից դուրս եկած սպորները տալիս են նոր բույսեր։


2․ Մերկասերմ բույսերի կառուցվածքը և տարածվածությունը։
Մեծ մասը ծառեր են, խոտաբույսեր չեն ունենում։
Ունեն լավ զարգացած արմատ, ցողուն և տերևներ։
Տարածված են ամբողջ աշխարհում, հատկապես՝ Հյուսիսային կիսագնդում, որտեղ ձևավորում են տայգաներ։

3․ Մերկասերմ բույսերի բազմացում։
Սեռական օրգանները գտնվում են կոներում՝

♂ արական կոներ՝ փոշեհատիկներով (սպերմիումներ)

♀ իգական կոներ՝ սերմնաբողբոջներով

Փոշեհատիկները քամու օգնությամբ հասնում են իգական կոնին՝ փոշոտում։

Բեղմնավորումից հետո ձևավորվում է զիգոտ, այնուհետև՝ սերմ։
4․ Ծածկասերմ բույսերի արտաքին կառուցվածք։

Վեգետատիվ (մարմնական)՝ արմատ, ցողուն, տերև։

Գեներատիվ (սեռական)՝ ծաղիկ, պտուղ, սերմ։

5․ ծածկասերմ բույսերի բազմացում (փոշոտում)։
Անսեռ բազմացում (վեգետատիվ)

Կատարվում է վեգետատիվ օրգաններով՝

տերևով, արմատով,ցողունի կտրոններով,

Իրականացվում է ծաղիկի միջոցով, որը բույսի սեռական օրգանն է։
Ծաղիկը կազմված է՝

  • բաժակաթերթիկներից (պաշտպանություն),
  • պսակաթերթիկներից (գունավոր՝ գրավում է միջատներին),
  • առէջներից (արական օրգան),
  • վարսանդից (իգական օրգան)։

Առէջում ձևավորվում է ծաղկափոշին՝ ♂ գամետներով։
Վարսանդի սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները՝ ♀ գամետով (ձվաբջջով)։
6. Նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանք։

Ծաղկավոր  բույսերի բազմացում․
Ծածկասերմ ( ծաղկավոր ) բույսերի կառուցվածքը
Սերմնավոր բույսերի ընմդհանուր բնութագիրը և  մերկասերմ բույսեր
🌿 ՊՏԵՐՆԵՐ

November 26

Մարմնի զանգված։ Նյութի խտություն։

1-Օգտագործելով նյութերի խտության աղյուսակը գտի՛ր 1մ3 ծավալով պարաֆինի զանգվածը.
900կգ/մ3

2-Ուղղանկյուն զուգահեռանիստի չափսերը հավասար են 8 սմ, 9 սմ և 3 սմ:

Գտի՛ր այդ զուգահեռանիստի ծավալը:
V=8*9*3=216սմ3

 3-Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն:
Մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը կոչվում է նյութի խտություն:

4.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը:
ρ=m/V

5.Ի՞նչ միավորներով է արտահայտվում խտությունը:

կգ/մ3,գ/սմ3

6.Կշեռքի մի նժարին դրված է կապարե չորսու, իսկ  մյուսին՝ անագե: Ո՞ր նժարին է դրված կապարե չորսուն:

Սպիտակ-կապար
Կարմիր-անագե

 7. 59 գ զանգվածով կարտոֆիլն ունի 50սմ3 ծավալ: Որոշել կարտոֆիլի խտությունը:
m=59գ                             ρ=m/V=59/50=1,18գ/սմ3

V=50սմ3

November 25

Русский 

6.Наиболее популярный тренд среди подростков – одежда из денима,
которую они ловко комбинируют с другими элементами гардероба: пиджаками,
свитерами, куртками и т. д. Праздничные наряды шили из шёлка или парчи. Человек без родины – соловей без песни. Вместо врача пришла медсестра. Вчера я получил письмо от моего друга.

7.
без ошибок никого не бывает.
из школе я поеду домой на автобусе.


8 .Написал без ошибки (ошибка).
Выехал из города. (город)
Пришёл без друга.(друг)
Купил всё кроме сыра. (сыр)
Дошёл до леса.(лес)
Не услышал из-за шума.(шум)

9.

Костюм брата (брат) .
Вышел из школы (школа) .
Быстрее ветра (ветер) .
Встретились у театра  (театр) .
Дошёл до парка (парк) .
Коробка конфет (конфеты) .
Не поехали из-за дождя (дождь) .
Все, кроме Антона и Маши (Антон и Маша) .
Вместо физики (физика)  будет математика.

10. До деревни оставалось пять километров.

Я достал книгу из шкафа.

Машина проехала мимо магазина, затем вдоль берега, доехала до моста и остановилась у аптеки.

Рубахи шили из полотна и шёлка.

Кирпичи лепят из глины.

Кроме армянского языка, он знает ещё русский.

Миша купил подарок для мамы.

Вместо урока сегодня будет собрание.

Стол стоял посреди комнаты.

November 25

Ծաղկավոր  բույսերի բազմացում․

Լրացուցիչ աշխատանք տանը․

1․Ո՞րն է ծաղկավոր բույսի բազմացման հիմնական օրգանը։
ա) Տերևը
բ) Ծաղիկը
գ) Արմատը
դ) Ճյուղը

2․Ո՞ր մասում են գտնվում բույսի սերմաբջիջները։
ա) Պսակափթիթում
բ) Նեկտարում
գ) Սերմնարանում
դ) Աշունքում

3․Ի՞նչ է փոշոտումը։
ա) Սերմի աճը հողի մեջ
բ) Փոշահատիկի փոխանցումը արտասունից դեպի սերմնարան
գ) Նոր տերևների առաջացում
դ) Պտղի հասունացում

4․Ո՞ր կենդանին է հաճախ նպաստում ծաղիկների փոշոտմանը։
ա) Շունը
բ) Թիթեռը
գ) Ձուկը
դ) Գորտը

5,Պտուղը առաջանում է․
ա) Տերևից
բ) Արմատից
գ) Սերմնարանից
դ) Ծաղկակոթից

6․Սերմը պարունակում է․
ա) Միայն թաղանթ
բ) Սաղմ և սննդային պաշար
գ) Միայն սաղմ
դ) Ջուր

7․Ինչպե՞ս են ծաղկավոր բույսերն առավելապես բազմանում։
ա) Անսեռ կերպով
բ) Սեռական բազմացմամբ՝ սերմերի միջոցով
գ) Կլոնավորմամբ
դ) Ջրով

November 25

Մարմնի զանգվածի, ծավալի և խտության  հաշվումը

Մարմնի զանգվածի, ծավալի և խտության  հաշվումը

Խտության բանաձևը՝  ρ=m/V

որտեղ՝

ρ (ռո) – խտությունն է (գ/սմ³ կամ կգ/մ³),

m – մարմնի զանգվածն է (գ կամ կգ),

V – մարմնի ծավալն է (սմ³, մլ կամ մ³)։

Խտությունը ցույց է տալիս, թե որքան զանգված է գտնվում մեկ միավոր ծավալի մեջ։

m=ρ.V      V=m/ρ

Լաբորատոր աշխատանք: Պինդ մարմնի խտության որոշումը

Աշխատանքի նպատակը: Կարողանալ որոշել պինդ մարմնի խտությունը

Անհրաժեշտ սարքեր և նյութեր: Չափագլան, կշեռք, կշռաքարեր,ուղղանկյունանիստ և կամայական ձևի ոչ մեծ պինդ մարմիններ (որոնց խտությունը պետք է որոշել), թել, միլիմետրային բաժանումներով քանոն: 

Աշխատանքի ընթացքը:

1-Քանոնով չափել ուղղանկյունանիստի ձև ունեցող մարմնի a,b և c  կողմերի երկարությունները և նրա ծավալը հաշվել V=a.b.c բանաձևով:

2-Կշեռքով չափել մարմնի m զանգվածը:

3-Մարմնի խտությունը որոշել   ρ=m/V  բանաձևով:

4-Անկանոն տեսք ունեցող մարմնի խտությունը որոշելու համար չափագլանով չափել նրա ծավալը:

5-Կշեռքով չափել նրա զանգվածը:

6-Մարմնի խտությունը որոշել   ρ=m/V  բանաձևով:

7-Չափումների և հաշվարկների արդյունքները գրանցել աղյուսակում: 

ՄԱՐՄԻՆԾավալը, սմ3Զանգվածը, գԽտություն, գ/սմ3Խտություն, կգ/մ3
Ուղղանկյունանիստ37,5սմ3103գp=m/V=
103գ/37,5=2,74գ/սմ3
2740կգ/մ3
Անկանոն ձև ունեցող մարմին15սմ320գp=m/V=20/15=1,3սմ31300կգ/մ3

Վիրտուալ լաբորատորիա

Խնդիրների լուծում

Խնդրագիրք

1- 59 գ զանգվածով կարտոֆիլն ունի 50սմ3 ծավալ: Որոշել կարտոֆիլի  խտությունը:

m=59գ                             ρ=m/V=59/50=1,18գ/սմ3

V=50սմ

————–

ρ-1,18գ/սմ3

2- 461,5 գ զանգվածով մետաղի կտորն ունի 65սմ3 ծավալ: Ի՞նչ մետաղ է դա:

m=461,5գ                             ρ=m/V=461,5/65=7,1գ/սմ3

V=65սմ

————–

ρ-7,1գ/սմ3

3. 1լ ծավալով արևածաղկի ձեթն ունի 920գ զանգված: Գտնել ձեթի խտությունը: Այն արտահայտել կգ/մ3 ով:

m=920գ=0,92կգ             ρ=m/V=0,92/0,001=920կգ/մ3

V=1լ=0,001մ3

————–

ρ-920կգ/մ3

4: Շաքարի ուղղանկյունանիստ կտորի չափերն են՝ 2,5սմ, 1սմ, 0,5սմ, իսկ նրա զանվածը 2գ է: Որոշել շաքարի խտությունը:

V=1,25սմ3                             ρ=m/V=2գ/1,25սմ3 =1,6գ/սմ3

m=2գ

————–

ρ-1,6գ/սմ3

5: Ի՞նչ զանգվածով սնդիկ կտեղավորվի բաժակի մեջ, որի տարողությունը 0,2լ է: 

ρ=13,55                             ρ=m/V=

V= 200սմ3                            m= ρ*V=13,55*200սմ3=27100գ

————–

m-27100գ

6: Սառցարանում պատրաստել են 2x2x3 սմ չափեր ունեցող սառույցի 18 կտոր: Ի՞նչ զանգվածով սառույց են ստացել:

2x2x3=12սմ3
V=12*18=216սմ3
ρ=0.9 գ/սմ³
m= ρ*V=0.9 գ/սմ³*216սմ3=194.4գ

November 25

Լրացուցիչ Առաջադրանք

4.1
36կմ/ժ=36000մ/3600վ =10մ/վ
Պատասխան 10մ/վ
4:4
Բեռնատար-120կմ/ժ
120կմ/ժ=120000մ/3600վ=1200մ/36վ=200մ/6վ=33,3մ/վ

Մարդատար-160կմ/ժ
160կմ/ժ=160000մ/3600վ=1600մ/36վ=44․4մ/վ

Սպրտային մեքենան-450կմ/ժ
450կմ/ժ=450000մ/3600վ=4500մ/36վ=125մ/վ

4:9
120։4=30մ/վ
30մ/վ դարձնել կմ/ժ
v=30*3600=108000մ
108000մ/ժ=108կմ/ժ
Պատասխան՝ Գերազանցել է 28կմ/ժ-ով
4.10
30ր*2 =1ժամ
20կմ*2=40կմ
40կմ/ժ

4,11

Կմ/ժ
100:2.5=40կմ/ր
v=40*60=2400կմ/ժ
Մ/վ
v=2400կմ/ժ=2400000մ/3600վ=240000մ/36վ=40000մ/6վ=6666․6մ/վ

4.12

S=v*t
v=s/t=360/50=7.2մ/վ

v=7,2*3600=25,92կմ/ժ
4:22

13։30-8։30=5ժ
5ժ*60=300ր
4մմ*300ր=1200մմ
4:35

Կամրջի երկարությանը գումարվում է գնացքի երկարությունը։
480+120=600մ
S=600մ
v=5մ/վ
t=?
S=v*t
t=s/t=600/5=120վ
4:46

360մ։2=180մ
եթե գնաին նույն արագությունով
այսինքն 18մ/վ քանի, որ 0,8 հարաբերություն կա
18։5*1=3,6
3,6։2=1,8
18+1,8=19,8մ/վ
18-1,8=16,2մ/վ
4:48