April 28

Ալիս-Գլորիկը

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիս-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ:
Մի անգամ պապիկը փնտրում էր նրան, որ տանի պարտեզ.– Ալի՜ս… որտե՞ղ ես, Ալի՜ս:– Ես այստեղ եմ, պապիկ:– Ո՞րտեղ-այստեղ:– Զարթուցիչի մեջ:Այո՛, երևակայիր, զարթուցիչի մեջ էր…Նա ցանկացել էր իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնպե՜ս սաստիկ էր ցանկացել, այնպե՝ս սաստիկ, որ բացել էր ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:

Եվ հիմա նա ստիպված էր շարունակ ցատկոտելանիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք անդադրում պտտվում էին կրկնելով՝ «Տի՛կ-տա՛կ, տի՛կ-տա՛կ…»:Իսկ մի ուրիշ անգամ էլ պապիկը կանչեց նրան նախաճաշի.– Ալի՜ս… Որտեղ ես, Ալի՜ս…– Ես այստեղ եմ, պապիկ:– Ո՞րտեղ-այստեղ:– Դե այստե՛ղ եմ, հենց կողքիդ… Շշի մեջ…– Ինչպե՞ս դու ընկար այդտեղ:– Ես շատ ծարավեցի, իսկ հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…Այո՛, նա ընկավ շշով ջրի մեջ, և հիմա ստիպված է շարունակ ոտքերը շարժել ու ձեռքերով թիավարել, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ, այնտեղ սովորել էր գորտի նման լող տալ:– Դե մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Ահա հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:Իսկ մի անգամ էլ Ալիսը կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, ե՛վ տատիկն էր նրան փնտրում, ե՛վ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն, պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:– Տեր Աստված, այ քեզ դժբախտությու՜ն,- շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:-Ալի՜ս… Ալի՜ս… Ո՞րտեղ ես… Ալի՜ս…Բայց այս անգամ Ալիսը չէր պատասխանում, և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս, նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ քաշեց, դե, ու՞մ մտքով կանցներ, որ Ալիսն այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց նա բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվեց լվացարանի խողովակը, այ, այնտեղ շատ ավելի մութ էր…«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»:Բայց ինչպե՞ս կարող էր մեկն ու մեկը մտածել ընթրիքի մասին, երբ կորել էր Ալիսը: Դե, իհարկե, ոչ ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսը հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:– Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:– Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,- առարկեցին պապիկն ու տատիկը: – Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ, մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից ոչ մի առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:Մինչ այդ, Ալիսը սպասելուց ձանձրացավ. նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը:«Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»– Սսս…,- ասաց հայրիկը,- կարծես ինչ-որ տեղ թակում են:Իսկ Ալիսը սկսեց ավելի ուժեղ թակել:«Թը՛խկ… թը՛խկ… թըխկ…»Եվ դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…Իսկ Ալի՞սը… Նա օգտվեց հանգամանքից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Եվ երբ հանում էին նրան այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
Տես նաև Ջանի Ռոդարի Հեքիաթներ


Posted April 28, 2022 by mnacakanyannarek in category Հեքիաթներ, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*