November 17

Թռչող կախարդ

Լինում է, չի Լինում,  մի կախարդ է լինում։ Այդ կախարդը մի օր գնում է շուկա։ Նրա կողքով, որ մարդիկ են անցնում, նա մարդկանց դրամապանակները գողանում է։ Այնքան է հավաքում, մինչև հասնում է 100000 մանեթ և առնում է մի տաշտ, որի մեջ նա նյութեր է լցնում, և ստացվում է մի հրաշալի լուսավոր խմիչք։ Նա խմում է այդ լուսավոր խմիչքը, և նրա քիթը երկարում է։ Մեկ ժամ անցնում է։ Նա շատ է ուրախանում , մտածում է գնա նրա պահեստ՝ գուցե ինչ-որ բան գտնի։ Փորփրում է և մի հրաշալի  գիրք է գտնում,  և գրքի մեջ ասված է լինում ․”Եթե դու այս  գիրքը կարդաս, դու կկարողանաս  թռչել, բայց եթե տաշտ ունես, դու պետք է լցնես  յոթ մանդարին, յոթ կարմիր պղպեղ և վեց խնձոր”։ Կախարդը գրքի մեջ ինչ գրված է, անում է և ստանում է ինչ-որ հետաքրքիր գունավոր նյութ։ Նա խմում է  և նրա մեջքին սիրուն թևեր են աճում ։ Եվ նա դուրս  եկավ՝  թռավ ե՜րկար -ե՜րկար և տեսավ է իրական աշունը։


Posted November 17, 2022 by mnacakanyannarek in category Հեքիաթներ, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*