April 6

7-րդ դասարան, հայոց լեզու

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Սարսափ-երկյուղ
ծուղակ-թակարդ
պաղատանք-աղերսանք
ընչազրկություն-չքավորություն
գրավչանք-հրապուրանք
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:
Հռչակ — համբավ

Առաջաբան — ներածություն

Ավար — թալան

Հարգանք — պատկառանք

Երազանք — տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:
2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:
1-ին բառաշարք

  1. Աչալուրջ — ուշադիր
  2. Համեստ — պարկեշտ
  3. Ջանասեր — եռանդուն
  4. Տրտում — թախծոտ
  5. Թանձր — խիտ

2-րդ բառաշարք

Շողոքորթ — կեղծավոր

Գիտակ — լավատեղյակ

Թույլ — տկար

Թերահավատ — կասկածամիտ

Հնազանդ — հեզ

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:
2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:
1-ին բառաշարք

  1. Ապականել — արատավորել
  2. Ըմբոստանալ — ընդվզել
  3. Փառաբանել — դրվատել
  4. Վատաբանել — փնովել
  5. Խաղաղվել — հանդարտվել

2-րդ բառաշարք

Վառել — հրկիզել
Մարել — շիջել

Հավաքել — ժողովել

Շահագործել — ճնշել

Դժգոհել — տրտնջալ

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Գոյական հականիշներ

  1. Խաղաղություն — պատերազմ
  2. Կորուստ — ձեռքբերում
  3. Բերկրանք — թախիծ
  4. Ձեղնահարկ — ներքնահարկ
  5. Ըմբոստություն — հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:
Ածական հականիշներ

Լի — դատարկ

Ծանրախոհ — թեթևամիտ

Համեստ — սանձարձակ

Կայուն — անհաստատ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:
Բայական հականիշներ

Մերժել — հաստատել

Մեկնել — ժամանել

Հօդս ցնդել — հայտնվել

Ատել — երկրպագել

Կատաղել — հանդարտվել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռովկան
երերուն-աներեր
երջանիկ-աներջանիկ
ուժեղ-թույլ
տարակուսելի-անտարակուսել
կախյալ-անկախյալ
աղմկոտ-անակղմուկ
Արատավոր — անարատ

Զարդարուն — անզարդ

Բարձրաձայն — ցածրաձայն

Քաղցրահամ — դառնահամ

Ընչատեր — ընչազուրկ

Շնորհալի — ապաշնորհ

Երախտագետ — ապերախտ

Գիտուն — տգետ

April 6

Բազմություններ-առաջադրանքներ

Գտնել 50-ից փոքր բոլոր բնական թվերի բազմությունը, որնք բաժանվում են և 2 և 3-ի
A={6,12,18,24,30,36,42,48 }
Գտնել 100-ից փոքր բոլոր բնական թվերի բազմությունը, որոնք բաժանվում են կամ 4 կամ 5
B={4,8,12,16,20,24,28,32,36,40,44,48,52,56,60,64,68,72,76,80,84,88,92,96,5,10,15,20,25,30,35,40,45,50,55,60,65,70,75,80,85,90,95,}
Գտնել 150-ից փոքր բոլոր բնական թվերի բազմությունը, որոնք բաժանվում են և 3 և 7-ի
C={21,42,63,84,105,126,147}

April 3

Русский

6. Перепишите предложения. Вместо точек вставьте глаголы из слов для справок в нужной форме.
Я не хочу сегодня отвечать у доски. Вчера он не мог никому об этом рассказать. Человек не может летать, как птица. Вы не слышали, что я сказал? Мы не можем вам помочь. Ты не поможешь мне отнести книги в библиотеку? Ты не пойдёшь завтра на концерт? Ты не доварил картошку, она осталась сырой. Если ты и дальше будешь не достигать, то на уроках ничего не поймёшь.

Слова для справок: достигать, хочу, поймёшь, мог, слышали, можем, поможешь, может, пойдёшь, доварил.

April 2

Առաջադրանք 7-րդ դասարան, մարտի 30-ից -ապրիլի 10 Արշակունյաց Հայաստան

Առաջադրանք 1

Թևավոր խոսք «Սիզիփոսյան աշխատանք» համաանցից գտիր ի՞նչ է նշանակում այն։
անիմաստ, անարդյունք, վերջ չունեցող աշխատանք, որը միշտ պետք է նորից սկսել։

Այն առաջացել է հին հունական առասպելից՝ Սիզիփոս-ի մասին։ Նա պատժվել էր աստվածների կողմից՝ անընդհատ մի մեծ քար բարձրացնել լեռը, բայց երբ հասնում էր գագաթին, քարը նորից գլորվում էր ներքև։ Այդպես նրա աշխատանքը երբեք ավարտ չէր ունենում։

Սիրելի սովորող, ներբեռնիր դասագիրքը

Սովորիր պատմել դասը – Ար­շա­կու­նի­նե­րի հաս­տա­տու­մը Հայոց գա­հի­ն / էջ 102- 105/

Պատասխանիր հարցերին գրավոր

Հիմնական գաղափարներ
ա. Ե՞րբ կնքվեց Հռանդեայի դաշնագիրը և ի՞նչ էր այն ենթադրում։
Հռանդեայի դաշնագիրը կնքվեց Ք.հ. 63 թ.՝ Հռանդեայի ճակատամարտ հետո։ Այն համաձայնություն էր Հռոմեական կայսրություն-ի և Պարթևաստան-ի միջև։
Դաշնագրով որոշվեց, որ

  • Հայաստանը պետք է ունենա թագավոր պարթևական արքայատոհմից (Արշակունիներից),
  • բայց այդ թագավորը պետք է իր իշխանությունը ստանա Հռոմի կայսրից (այսինքն՝ ճանաչի Հռոմի գերակայությունը),
  • արդյունքում Հայաստանը դարձավ երկու տերությունների ազդեցության տակ գտնվող պետություն։

բ. Ինչո՞ւ էր կարևոր, որ հայ ավագանին ստանձնի սոցիալական և իշխանական կառույցների պահպանման պատասխանատվությունը։
Հայ ավագանու դերը շատ կարևոր էր, որովհետև՝

  • նրանք ապահովում էին պետական կառավարման շարունակականությունը, նույնիսկ երբ արտաքին ուժերը փորձում էին միջամտել,
  • պահպանում էին հայկական ավանդույթները, օրենքներն ու կարգերը,
  • կազմակերպում էին երկրի պաշտպանությունը և ներքին կայունությունը,
  • թույլ չէին տալիս, որ օտար տերությունները ամբողջությամբ վերահսկեն Հայաստանը։

Այսինքն՝ ավագանին հանդես էր գալիս որպես ազգային ինքնուրույնության պահպանող ուժ։

գ. Ի՞նչ միջոցների էր դիմում Հռոմը՝ Հայաստանի դիմադրությունը ընկճելու և իր գերակայությունը պահպանելու համար։
Հռոմեական կայսրություն-ը կիրառում էր մի շարք միջոցներ՝

  • Ռազմական ուժ – ներխուժումներ, պատերազմներ, ճնշում (օր.՝ արշավանքներ Հայաստան),
  • Քաղաքական միջամտություն – փորձում էր Հայաստանի գահին նստեցնել իրեն հավատարիմ թագավորների,
  • Դիվանագիտական ճնշում – պայմանագրեր (ինչպիսին էր Հռանդեայի դաշնագիրը),
  • Ներքին խառնակչություն – աջակցում էր հակառակորդ խմբերին Հայաստանի ներսում,
  • Տնտեսական և վարչական ազդեցություն – փորձում էր կախվածություն ստեղծել Հռոմից։

Այս բոլոր միջոցներով Հռոմը ձգտում էր պահպանել իր ազդեցությունը Հայաստանի վրա և թույլ չտալ նրա լիակատար անկախացումը։

Առաջադրանք 2

Սովորիր պատմել դասը – Տր­դատ Մե­ծի գա­հա­կա­լությունը և քրիս­տո­նե­ո­ւթյան ըն­դու­նու­մը /էջ 108-112/

Պատասխանիր հարցերին գրավոր
ա. Ինչո՞ւ հայ Արշակունիները որդեգրեցին հռոմեամետ քաղաքականություն, որքանո՞վ էր այն ողջամիտ

Հայ Արշակունիները որդեգրեցին հռոմեամետ քաղաքականություն, որովհետև

  • Սասանյան Պարսկաստանը վտանգ էր ներկայացնում Հայաստանի համար,
  • Սասանյանները ցանկանում էին վերացնել Արշակունիների իշխանությունը,
  • Հռոմը կարող էր ռազմական և քաղաքական աջակցություն տալ։

Այս քաղաքականությունը ողջամիտ էր, քանի որ

  • օգնում էր պահպանել Հայաստանի ինքնուրույնությունը,
  • ստեղծում էր հակակշիռ Սասանյանների դեմ։

բ. Ինչո՞ւ մկրտությունը տեղի ունեցավ Նպատ լեռան մոտ՝ Արածանի գետում

Կարծում եմ՝

  • գետը հարմար էր զանգվածային մկրտության համար,
  • բնության մեջ (սրբազան վայրում) արարողությունը ավելի խորհրդանշական էր,
  • դա ցույց էր տալիս, որ ամբողջ ժողովուրդը միասին է ընդունում նոր հավատը,
  • Արածանի գետը կարևոր և հայտնի վայր էր, ինչը մեծացնում էր իրադարձության նշանակությունը։

գ. Ինչո՞ւ Տրդատ III-ը փոխեց վերաբերմունքը և քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն

Տրդատ III-ը փոխեց իր վերաբերմունքը, որովհետև

  • քրիստոնեությունը ուժեղացնում էր կենտրոնական իշխանությունը,
  • այն տալիս էր թագավորին «աստվածատուր իշխանության» գաղափարական հիմք,
  • օգնում էր պայքարել Սասանյանների դեմ,
  • նպաստում էր երկրի միավորմանը։

Ա3. Քննադատական մտածողություն

Քրիստոնեության ընդունումը արդյո՞ք առանց դիմադրության էր

Ոչ։ Կային դիմադրություններ, հատկապես՝

  • հեթանոս քրմերի և որոշ նախարարների կողմից։

Հետևանքներ՝

  • ավերվեցին հեթանոսական տաճարներ,
  • կառուցվեցին եկեղեցիներ,
  • եկեղեցին դարձավ հզոր ուժ,
  • քրիստոնեությունը ամրապնդվեց և միավորեց երկիրը։

Ի՞նչ վտանգ էին ներկայացնում հայ Արշակունիները Սասանյանների համար

  • Արշակունիները պարթևական ծագում ունեին՝ Սասանյանների հակառակորդ տոհմից,
  • Հայաստանը կարող էր դառնալ Հռոմի դաշնակից Սասանյանների դեմ,
  • ուժեղ Հայաստանը խոչընդոտում էր Սասանյանների տարածքային ծրագրերին։

Ինչո՞ւ Հռոմը հանդուրժեց Հայաստանում քրիստոնեությունը

  • Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր,
  • քրիստոնեությունը այստեղ դիտվում էր որպես Սասանյանների դեմ գործիք,
  • Հռոմի համար քաղաքական շահը ավելի կարևոր էր, քան կրոնական քաղաքականությունը։

Միաժամանակ Հռոմում քրիստոնեությունը հալածվում էր, քանի որ այնտեղ այն վտանգ էր համարվում կայսերական կարգերի համար։

April 2

Առաջադրանք 7-րդ դասարան,մարտ

ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

  1. ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ
  2. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
  3. ԱՆԳԼԻԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
  4. ՖՐԱՆՍԻԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ
  5. ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ

ԲԱՌԱՊԱՇԱՐ
Սկանդինավյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հյուսիսում։
Գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ, վանդալներ, ֆրանկներ — Հին գերմանական ցեղեր:
Հոներ — Չինաստանից հյուսիս ապրող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։
Աթթիլա — հոների առաջնորդ. ստեղծել է հսկայածավալ տերություն, որը նրա
մահից հետո փլուզվել է։
Օդոակր — հռոմեական բանակի վարձկան բարբարոսների առաջնորդը։
Հռոմուլոս Ավգուստուլուս — Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը։
Քլոդվիգ — ֆրանկների նշանավոր առաջնորդ, գահակալել է 486–511 թթ.։
Մայորդոմ — ֆրանկների պետությունում արքայական կալվածքների կառավարիչը։
Պիպին Կարճահասակ — Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը. հեղաշրջման միջոցով մայորդոմից դարձել է թագավոր։
Կարլոս Մեծ — Ֆրանկական թագավորության նշանավոր արքա, գահակալել է 768–814 թթ.

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ժողովուրդների մեծ գաղթ — IV–VII դարերում Հռոմեական կայսրության տարածք ներխուժած ցեղերի տեղաշարժերի ընդհանուր անվանումը:
«Ժողովուրդների ճակատամարտ» — նշանավոր ճակատամարտ, որում հռոմեա–բարբարոսական միացյալ զորքը Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին:Վանդալիզմ — կանխամտածված կերպով մշակութային և նյութական արժեքների ոչնչացում։
Ֆրանկական թագավորություն — նախկին Հռոմեական կայսրության պրովինցիա Գալլիայում ֆրանկների ստեղծած պետություն։
Պապական մարզ — Հռոմի պապի աշխարհիկ պետությունը. ստեղծվել է 756 թ.,գոյատևել է մինչև XIX դարի կեսերը:

Հին գերմանացիները

Գերմանական ցեղերը դեռևս Ք. ա. I դարում զբաղեցնում էին Կենտրոնական Եվրոպան և Սկանդինավյան
թերակղզու հարավը: Նրանք բաժանվում էին մի քանի
խոշոր ցեղախմբերի՝ գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ և այլն։ Ցեղերի մի մասը դարձել էր նստակյաց և
զբաղվում էր երկրագործությամբ: Սակայն ռազմական
գործը դեռևս շարունակում էր կարևոր դեր խաղալ։

Ժողովուրդների մեծ գաղթը

IV–VII դարերը Եվրոպայում ժողովուրդների Մեծ
գաղթի դարաշրջանն է: Կայսրության սահմանամերձ
շրջաններում բնակվող ցեղերը աճող բնակչության
կարիքները բավարարելու նպատակով հաճախ տեղաշարժվում և նոր տարածքներ էին յուրացնում: Տեղաշարժերի վրա ազդեց նաև կլիմայի սառեցումը, որի
հետևանքով գյուղատնտեսության համար անբարենպաստ պայմաններ էին առաջացել:
Առաջինը տեղաշարժվեցին գոթերը, որոնք հաստատվեցին Դանուբ և Դնեպր գետերի միջև ընկած
շրջանում: Շուտով նրանք բաժանվեցին երկու ցեղային միությունների՝ վեստգոթեր և օստգոթեր:
IV դարում Եվրոպա ներխուժեցին հոները: Նրանք
վտարեցին Սև ծովի հյուսիսային շրջաններում բնակվող օստգոթերին:

Արևմտյան հռոմեական կայսրության անկումը

Սկզբում Իտալիայի վրա արշավեցին վեստգոթերը, ապա՝ վանդալները։ Հատկապես ծանր հարված ստացավ Հռոմ քաղաքը։ Վանդալները 455 թ., գրավելով Հռոմը, սարսափելի թալանի ենթարկեցին այն: Նրանց արարքը հետագայում դարձավ պատկերավոր արտահայտություն՝ վանդալիզմ։Հոները Աթթիլայի գլխավորությամբ մտան Գալլիա:Հռոմեա–գերմանական միացյալ զորքը 451 թ. Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին: Այս ճակատամարտի շնորհիվ Արևմուտքն ազատվեց քոչվոր հոների սպառնալիքից: Սակայն դա կայսրության վերջին ռազմական հաջողությունն էր: Պետության գործերն արդեն տնօրինում էին կայսերական բանակի բարբարոս հրամանատարները:Կայսրության անկումը դառնում էր անխուսափելի: 476 թ. Հռոմեական բանակի գերմանացի հրամանատար Օդոակրը գահընկեց արեց վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսին, իսկ նրա թագն ուղարկեց
Բյուզանդիայի կայսրին։ Այս քայլով նա ցույց էր տալիս, որ Հռոմեական կայսրությունը այլևս գոյություն չունի:

Ֆրանկական թագավորությունը

Արևմտյան կայսրության անկումից հետո Եվրոպայի տարբեր շրջաններում ձևավորվեցին նոր թագավորություններ՝ Վեստգոթական, Վանդալների, Ֆրանկական։ Դրանց շարքում իր տարածքով և նշանակությամբ աչքի էր ընկնում ֆրանկների պետությունը։ Քլոդվիգից հետո նրա արքայատոհմը սկսեց թուլանալ: Թագավորները պահպանում էին արքայական տիտղոսը, բայց իրական իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում էին «ծույլ թագավորներ»: Երկիրը կառավարում էին արքայական կալվածքների կառավարիչները՝ մայորդոմները: 751 թ. մայորդոմ Պիպին Կարճահասակը հռչակվեց ֆրանկների թագավոր: Հեղաշրջումը կատարվեց Հռոմի պապի թույլտվությամբ: Վարձահատույց լինելուհամար Պիպինը արշավեց Իտալիա՝ լանգոբարդների դեմ: Նրանցից խլած հողերը նա նվիրեց պապին, որոնց վրա կազմավորվեց Հռոմի պապի աշխարհիկ պետությունը՝ Պապական մարզը: Պիպինի գահակալումով ֆրանկական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը: Այդ տոհմանունն առաջացել է Պիպինի հաջորդ Կարլոս Մեծի անունից:

Կարլոս Մեծի տերությունը
Ֆրանկների արքա Կարլոսը ձեռնարկեց լայնածավալ նվաճողական քաղաքականություն։ Նա գրավեց
Հյուսիսային Իտալիան, Սաքսոնիան, Բավարիան։ Հռոմի պապը որպես պատասխան իրեն աջակցելու համար Կարլոսին 800 թ. թագադրեց կայսերական թագով։ Դրանով Կարլոսը ստացավ Բյուզանդիայի կայսրին հավասար կարգավիճակ։
Վաղ միջնադարի Եվրոպայում Կարլոս անունը դարձավ արքայական իշխանության խորհրդանիշը:
Եվրոպայի առանձին երկրների կառավարողները սկսեցին իրենց անվանել «կարոլ» (թագավոր):
Կարլոսը փորձում էր համադրել անտիկ քաղաքակրթությունը նոր իրողությունների հետ և ստեղծել խոշոր
տերություն և միասնական քրիստոնեական մշակույթ։ Վանքերում բացվում էին դպրոցներ: Մայրաքաղաք Աախենում հիմնվեց ակադեմիա, որտեղ աշխատելու հրավիրվեցին հայտնի գիտնականներ։ Նոր մշակութային
իրողությունների ձևավորման այս ժամանակաշրջանը անվանում են «Կարոլինգյան վերածնունդ»։ Այն մեծ
դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի մշակույթի ձևավորման և զարգացման գործում:

April 1

Դաս Բնատարածքային համալիր հորիզոնական (լայնակի )զոնայականություն, վերընթաց գոտիականություն

Դասի հղումը

Դիտել տեսանյութը

Պատասխանել հարցերին

1. Ի՞նչ է բնատարածքային համալիրը։ Թվարկել բաղադրիչները

Բնատարածքային համալիրը (ԲՏՀ) բնության այն տարածքային միավորն է, որտեղ բնության բոլոր բաղադրիչները փոխկապակցված են և գործում են միասին։

Բաղադրիչները՝

  • Կլիմա
  • Ռելիեֆ (մակերևույթ)
  • Ջրեր (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր)
  • Հող
  • Բուսականություն
  • Կենդանական աշխարհ

2. Ի՞նչ է գոտիականությունը

Գոտիականությունը բնության բաղադրիչների օրինաչափ փոփոխությունն է երկրի մակերևույթին՝ հիմնականում լայնության ուղղությամբ (հասարակածից դեպի բևեռներ)։

3. Ի՞նչ է աշխարհագրական գոտին։ Ինչո՞վ է այն տարբերվում կլիմայական գոտուց

Աշխարհագրական գոտին երկրի մեծ տարածք է, որտեղ բնության բոլոր բաղադրիչները (կլիմա, հող, բուսականություն և այլն) ունեն նման ընդհանուր հատկանիշներ։

Տարբերությունը՝

  • Աշխարհագրական գոտին ներառում է բնության բոլոր բաղադրիչները
  • Կլիմայական գոտին վերաբերում է միայն կլիմային (ջերմաստիճան, տեղումներ և այլն)

4. Ի՞նչ է բնական զոնան

Բնական զոնան աշխարհագրական գոտու ներսում գտնվող տարածք է, որը առանձնանում է իր բնորոշ կլիմայով, հողերով, բուսականությամբ և կենդանական աշխարհով։

April 1

Homework

Homework:

Learn one or more poems by heart from the project 
Project “Easter in Armenia and in my family:
Bunnies

Bunnies are brown
Bunnies are white
Bunnies are always
An Easter delight.

Bunnies are cuddly
Large as well as small.
But I like the chocolate ones
The sweetest of them all.

Easter Surprise
Easter eggs,
Yellow and blue,
Easter eggs,
For me and you.
Easter eggs,
Candy sweet,
Easter eggs,
Are good to eat.
Easter eggs,
Pretty and funny,
But… where is the Easter Bunny?



April 1

Ուղղագրական առաջադրանքներ

1. Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Դեպքերի նախօրեն էր, անտանելի շոգ: Անդրեն, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայր-էջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհեկը, որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրէական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան կապված է հայրենի գյուղին, երբևից- անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

2․Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:

Ինքնաթիռը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղրդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնօրակ գետակները: Փչում է մեղմօրոր քամին, և մեղմօրեն օրորվում են ցորենի բերրի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրենց բնօրրանը, ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հօգումդ ուռճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հոդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզ-րոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

3․Լրացնել բաց թողնված տառերը` գ,  կ կամ ք:

Գևորգ Մարգարյանը քաշեց վարագույրը, բացեց պատուհանի փեղկերը: Արևի  բարկ ճառագայթներն արդեն սփռվել էին ամենուրեք: Մարգարյանն արագ հաքավ հագուստները, խոզանակով սրբեց անդրավարտիքի փոշոտված փողկերը և դուրս եկավ պատշգամբ: Գիշերվա գինարբուքից հետո գլուխը ցավում էր: Խոր հո-ոց արձակեց, ապա հաճույքով ներշնչեց շրջակայ-ում տարածված սեր-ևլենու բուրմունքը:  Դիմացը` մր-ատու ծառերի մեջ, կային մի քանի բարա-ներ, որոնց առջև  անհո- խաղում էին մի խումբ մանուկներ, իսկ ծառի շվա-ում նստած բարա-ը հետևում էր նրանց:  Պատշ-ամբ եկավ տանտիրուհին` գիրգ թևերով, պիրկ կազմվածքով մի կին, և հո-ատարությամբ հարցրեց:
-Ձեր հո-նությունն անցավ: Հիմա մա-ուր սրբիչ կտամ ձեզ: Բռնելով բազրի-ից` Մար-արյանը սանդուղքներով իջավ և զիգզա- արահետով քայլեց  դեպի գետակը: Չո-եց, անհա-որեն   ձեռքերը մխրճեց  սառը ջրի մեջ, լվացվեց:  Ուժերը կարծես նորո-վեցին: Քայլելով ցողաթաթախ գինարբու-ների միջով` հասավ շաղ-ամի արտին, կանգնեց: <<Չէ,- մտածեց,- պիտի փոխեմ վար-ագիծս,  պիտի մտածեմ  վար-աբեկված հեղինակությունս վերականգնելու մասին: Շրջապատված եմ շողո-որթներով: Բարեհո-ի ձևանալով՝ ինչ  հերյուրանքներ ասես, որ չեն տարածում>>:
Շնկշնկան սյու-ը սթափեցրեց Մար-արյանին, նա գլխահա- քայլեց դեպի տուն: 

4․Լրացնել բաց թողնված տառերը՝ դ, տ կամ թ:


Խեղ-ուկ տո- էր, լաջվար- երկնքում ամպի ծվեն չկար: Ավտոմեքենան մի ակնթարթում շրջանցեց կորնթար- բլրակը և դուրս եկավ հար-ավայր, դիմացը ծփաց ականակի-, լճակը, տարածեց խոր-ենու և խայ-աբղետ ծաղիկների բուրմունքը: Խոր-ուբոր- ճանապարհը վերջացավ, և հեռվում երևացին տների եր-իկները, խաղողի փար-ամ որ-ատունկերը, հուռթի պարտեզները և եկեղեցու գմբեթար- տանիքը: Ճանապարհոր- մարդկանց տրամադրությունը գիր- փոխվեց: Խոր- մտքերը, որ պաշարել էին Վար-անին, հօ-ս ցնդեցին՝ փոխարինվելով զվար- տրամադրությամբ: Վար-անը մեքենան արգելակեց  մոտակա խոր-կարանի մոտ:
-Այստեղ հիանալի կարմրախայ- ձկնկի- են մատուցում,- ասաց նա:
-Չլինի՞ ուզում ես հյուրասիրել,- խայ-եց Վար-անը: Վարոր-ը ինչ-որ  բան քր-մնջաց և, թաշկինակով սրբելով քր-նած ճակատը, ավտոմեքենան քշեց դեպի ճանապարհի եր-ևեկելի հատվածը: Կանգնեցին խորանաձև մի տան մոտ: Բակում աճել էին ասես որ-ան կարմրով ներկված ծաղիկներ, սաղար-ախիտ ծառեր, որոնց տակ արածում էր մի հոր-ուկ: Բր-ոտ գամփռը նետվեց դեպի եկվորները: Հաչոցի վրա տնից դուրս եկավ մի մարդ՝ բիր- արտաքինով, պար-ևահասակ՝ թևատակին՝ անթացուպ մոտենալով Վար-անին՝ ան-ամալույծը վրդովված ասաց.
-Որ-ի, երրոր- օրն է՝ սպասում եմ ձեզ: Ուշանալու- մասին լուր ուղարկեիր: Գամփռից խուսափելու համար զար-ուղի ճանապարհով մտան տուն:

5․Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժո-ք և դրա-տ: Եթե,  իրոք, այդպես է, հավանաբար, դրա-տը գտնվում է Ջավա-քում` հայտնի իր խրո-տ երկնամու- լեռնաշ-թաներով զմրուխ-յա անդաստաններով, գո-տրիկ, նա-շուն ծաղկաստաններով, պ-տոր գետակներով` սեղմված քարերի շե-ջակույտերի արանքում: Ջուրը ճո-փում է ափերին հ-կում քարերը, կոչվում խե-դուկ, ուր բուրում է  դա-ձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճե-քերից դեպի Սարամո գետն են իջնում կ-տարներ, եղջերուներ, թ-կենիների բարձր ճյուղերին վ-տում  են սկյուռներ, իսկ  սա-արթների միջից լսվում է դե-ձանիկների քա-ցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ո-կույզներով: Նա-կին ա-քատ քո-տիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդու-քներով, որ կառուցել են այս լեռնաշ-արհին ապավինած գա-թակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վա-թանգն ու Սանդու-տը: Դժ-եմ բա-տը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Ա-թամար կղզուն դեմուդեմ, հայրը ու-տապան էր, հա-թանդամ մի գե-ջուկ: Ընտանիքով ու-տի էին գնացել Ա-թամարի վանքը, երբ լսեցին ո-բերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նա-քան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթ-թերը թաքցրին գա-տնի մի տեղ, կո-պեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քա-ցը, ա-քատությունը, զրկանքներ, հասան Ջավա-ք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

6․Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ա-տոմեքենան ընթանում է հարա-ային աս-ալտապատ ճանապարհներով` հազի-հազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թո-չանք ունեն այդ վայրերը:  Թեև հեռու չեն նա-թահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թա-շյա հո-տաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հա-քերը, որոնք ասես  մայր բնության գո-քն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օ-կիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռո-քի պահին:  Ափին` եթո-պացիներ, ա-ղանցիներ, նեգրեր: Հավանաբար, զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթ-ածահար էր, որովհետև զա-թողները, որոնց այժմ էլ ժողովուրդը նզո-քով է հիշում, ուզում էին  տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են:  Ասես երկնքից օ-սաննա ու օրհնություն է թափվում:

7․Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկ-ազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, ս-եռուն նայում ենք ոսկ-որված անդաստաններին ոսկ-առ հորիզոններին, գյուղը գոտ-որող գին-ետ արտերին: Արեգակի ոսկ-արս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկ-ենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափն-արդերին, եղր-անիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթ-ացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տար-երջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Ար-առ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգ-արք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգ-որ սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալ-որ թե պատանի, պիտի աշխատեն: Ալ-ետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բ-եռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգ-ելով բարիքների առատություն:

8․Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մա-վելն ու Սա-վելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ ա-բաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զա-բյուղները դա-բուլ բերելու, խաղում գետեզրի շա-բուտում, մայրիկների համար սարի ս-բուլ, սուսա-բար բերում: Ապրում էին գյուղական ա-պաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության ա-բասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ա-բարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռ-բակոծեցին, հրդեհեցին: Ա-բարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ա-պագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն ա-բարբառ տխուր-տրտում, ճա-փա գցեց իր բազում զավակներին: Մա-վելն ու Սա-վելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բա-բեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ ա-պայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի հա-բավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ա-բարձիչներ բերեցին, ա-բարտակ կառուցեցին: Գյուղը ա-բավ բերք ստացավ, ա-բարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

9․Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:


Ալեհույ- էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիա-ը:  Գրակալի առաջ մտասույ-  նստած` քննախույ- հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զև-ի արձանը: Նրա հոգին բ-կտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պար-կա գիշեր էր: Պար-կական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հա-կերտի հրավերով Վասակը` Հայաստանի մար-պանը, ժամանել էր Տի-բոն և այժմ բաց նստած` նայում էր մ-կիթների երկնասույ- մինարենիներին: Անհույ- էր, թե գործերը հարթ  կգնան:

Պարտի-պանը Թիֆլի-ից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույն-գույն ծաղիկներ և հետ-հետե կտարածվեն շուրջբոլորը:

Ավտոբու-ի պատուհանից հիպնո-ված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպի-ի աննման տեսարան: Որպես-ի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

March 31

Մարտի 30-ից ապրիլի 3

Դասարանական աշխատանք․

Ո՞ր խումբն է պատկանում ոսկրային ձկներին։
ա) Շնաձկներ
բ) Կարպ
գ) Ճառագայթավորներ
2) Խեցգետիններ Ո՞րն է կռճիկավոր ձկների հիմնական առանձնահատկությունը։
ա) Ոսկրային կմախք
բ) Կռճիկային կմախք
գ) Թոքերով շնչառություն
3) Չունեն լողակներ Ո՞ր օրգանն է ապահովում ձկների շնչառությունը։
ա) Թոքեր
բ) Խռիկներ
գ) Մաշկ
4) Սիրտ Ո՞րն է լողափուչիկի (լողացող պարկի) հիմնական ֆունկցիան։
ա) Սննդի մարսում
բ) Շնչառություն
գ) Լողունակության կարգավորում
5) Արյան շրջանառություն Ձկների սիրտը քանի՞ խցիկ ունի։
ա) 4
բ) 3
գ) 2
6) 1 Ո՞րն է ձկների արյան շրջանառության համակարգի առանձնահատկությունը։
ա) Երկակի շրջանառություն
բ) Մի շրջանառություն
գ) Չկա շրջանառություն
7) Խառը շրջանառություն Ո՞րն է կռճիկավոր ձկների ներկայացուցիչ։
ա) Սաղմոն
բ) Կարպ
գ) Շնաձուկ
8) Ծովաձուկ Որտե՞ղ է տեղի ունենում ձկների գազափոխանակությունը։
ա) Թոքերում
բ) Խռիկներում
գ) Աղիքներում
9) Մաշկում Ո՞րն է ձկների արտազատման հիմնական օրգանը։
ա) Լյարդ
բ) Երիկամներ
գ) Սիրտ
10) Թոքեր Ինչպիսի՞ բեղմնավորում է բնորոշ ձկների մեծամասնությանը։
ա) Ներքին
բ) Արտաքին
գ) Անսեռ
դ) Բուսական