March 1

Գարնանամուտ

Ձմեռ էր, շատ ցուրտ օրեր էին։ Երեխաները չէին կարողանում իջնել բակ։ Դավիթ անունով տղա կար, ով շատ էր կարոտել գարունը, երբ երեխաները կարողանում են իջնել բակ, ուրախանալ ու խաղալ։ Գարնանը նաև այդ տղայի ծնունդն է։ Մի օր նա իր համար քայլում է տանը և մտածում, թե ինչ անել, որ գարունը գա և այդ պահին կատարվում է մի կախարդանք․ նա հայտնվում է մի թունելում։ Նա վախից քարացել էր, հետո նա մտիկ արեց և հասկացավ, որ պետք է քայլել մինչև թունելի վերջը։ Թունելը այնքան երկար էր, որ Դավիթը արդեն սկսում էր վախենալ և այդ պահին նա հասավ թունելի վերջը ու տեսավ, որ բնությունը ծաղկել է, ծառերը կանաչել են, եղանակն էլ տաքացել է, այսինքն՝ գարուն է արդեն։ Նա ուրախությունից սկսեց պարել։


Posted March 1, 2024 by mnacakanyannarek in category Հեքիաթներ, Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*