March 5

Զևս

Քրոնոսը վստահ չէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։

Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։

Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։

Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։


Posted March 5, 2024 by mnacakanyannarek in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*