March 6

Հայրենիքում

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(կրկնի՛ր-վերհիշի՛ր), կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
    Ձյունապատ-Ձյուն +ա+ պատ, բարդ
    մանկական -մանկ(մանուկ) +ական, ածանցավոր
     աստղայի՜-աստղ+այի, ածանցավոր
    անհո՜ւն– ան+հուն,ածանցավոր։
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
    աչեր-աչկեր
    մրմունջ-  Մեղմ՝ ցածր ձայն
    անուրջ-Երազ
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
    Գոյական-լեռներ,լճեր,Երկինքներ,երազներ, մրմունջը:
    ածական-Ձյունապատ,մանկական,աչեր,թափանցիկ,սուրբ
    բայ-ծածկում էր,լսում էի,նայում էի,Կանչում էր, իջնում էր


Posted March 6, 2024 by mnacakanyannarek in category Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*