April 18

Ինքնաստուգում(5-րդ դասարան) 18,4,2024

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարhի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Մարդը շատ բարի և հոգատար մարդ է։ Նա շատ էր սիրում նվագել սրինգ։ Հենց առավոտը բացվում է նա վերցնում է իր սրինգը և նվագելով գնում է գյուղից գյուղ քաղաքից քաղաք
վշտվածներին բարիշացնում է և մի օր ուշ գիշերին տուն գնալուց անտառի միջին նա լսում է գայլերի ձայն և տեսնում է նրանց աջկերը նա հանում է իր սրինգը սկսում է նվագել կարծես այդ պահին գայլերը քարացան։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
Մի օր ուշ գիշերին տուն գնալուց անտառի միջին նա լսում է գայլերի ձայն և տեսնում է նրանց աջկերը նա հանում է իր սրինգը սկսում է նվագել կարծես այդ պահին գայլերը քարացան։

4. Վերնագրի՛ր տեքստը:
Կախարդական սրինգ։

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:
ճանապարհ-ճանապարհային
 աշխարհ-աշխարհագրական

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
ամենաբարի-ածական
սրինգն -գոյական
Նա-դերանուն
քաղցր-ածական
մխիթարում էր -բայ
անտառի-գոյական
սթափվեց-բայ
կախարդական-ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
նա նվագում էր

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով:
ենթակա-մարդը
ստորոգյալ-վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
 մխիթարել-սփոփել
պսպղալ-փայլել
թշնամի-հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
2099-երկու հազար իննսունինը
37-երեսունյոթ
45-քառասունհինգ
766-յոթ հարյուր վաթսունվեց
84-ութսունչորս


Posted April 18, 2024 by mnacakanyannarek in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*