February 24

Погода, климат и экология

1. Погода

Погода — это состояние атмосферы в определённом месте и в определённое время.
Она может меняться каждый день и даже каждый час.

Основные элементы погоды:

  • температура воздуха
  • осадки (дождь, снег, град)
  • ветер7
  • влажность воздуха
  • атмосферное давление
  • облачность

Например, сегодня может быть солнечно и тепло, а завтра — дождливо и прохладно.


2. Климат

Климат — это многолетний режим погоды, характерный для определённой территории.
Если погода меняется быстро, то климат формируется десятками и сотнями лет.

Например:

  • В Россия климат в разных регионах разный — от арктического до субтропического.
  • В Армения климат в основном континентальный: жаркое лето и холодная зима.

Факторы, влияющие на климат:

  • географическая широта
  • высота над уровнем моря
  • близость к морю
  • рельеф
  • океанические течения

3. Экология

Экология — это наука о взаимодействии живых организмов между собой и с окружающей средой.

Экологические проблемы современности:

  • загрязнение воздуха
  • загрязнение воды
  • вырубка лесов
  • изменение климата
  • исчезновение животных и растений

Главная экологическая проблема сегодня — глобальное потепление, которое связано с увеличением количества парниковых газов в атмосфере.

February 24

7-րդ դասարան, հայոց լեզու

Քննարկիր հետևյալ աֆորիզմներից 5-ը՝ ըստ ընտրության

 ► Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում:-Մայր Թերեզա

► Չկա այնպիսի մարդ, որ կատարյալ լինի:-Պլատոն

► Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել:-Ջոնաթան Սվիֆթ

► Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում:-Վոլտեր

► Կյանքում, եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր:-Մենանդրոս  

► Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ:-Պլատոն

► Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ:-Հենրի Շոուշ

► Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:-Լեոպարդի

► Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:-Հերբերտ

► Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:-Դիստերվեգ 

► Մարդը լոկ այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին:-Լյուդվիգ Ֆոյերբախ

► Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:-Ժան Ժակ Ռուսո

► Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները:-Բալզակ

► Մարդկանց մեծ մասը ընկերակցություն է որոնում ոչ թե որպեսզի լսի, այլ խոսի:-Պոպ


2․ Ինքդ էլ ձևակերպիր երեք, քո կարծիքով, խելացի միտք։


Սխալը պարտություն չէ, եթե այն քեզ սովորեցնում է առաջ գնալ։

Մարդը մեծանում է ոչ թե տարիքով, այլ իր մտածելակերպով։

Հաջողությունը սկսվում է այն պահին, երբ դադարում ես կասկածել ինքդ քեզ։

3․ Ձևակերպիր հակիրճ․

  • Ի՞նչ է երջանկությունը – Այն պահը, երբ հոգիդ հանգիստ է, իսկ սիրտդ՝ լի։
  • Ի՞նչ է ընկերությունը – Մեկին գտնել, ով քեզ հասկանում է առանց երկար բացատրությունների։
  • Ի՞նչ է սերը – Ուրիշի երջանկությունը քոնից պակաս կարևոր չհամարելը։
  • Ի՞նչ է կրթությունը – Մտածել սովորելու և ճիշտ ընտրություն կատարելու կարողություն։
  • Ի՞նչ է հայրենիքը – Քո արմատներն ու հիշողությունները պահող հողը։
  • Ի՞նչ է ընտանիքը – Քո առաջին ու ամենավստահելի ապավենը կյանքում։

4․ Կարդա մակբայ թեման։
Գրի՛ր՝ քանի տեսակ են լինում մակբայները և որոնք են դրանք։
Տեղի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման տեղը։
Ժամանակի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։
Ձևի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման ձևը։
Չափ ու քանակի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։
Մակբայի յուրաքանչյուր տեսակից երկուական նախադասություն գրի՛ր։
Նրանք լավ են հանգստանում երկրից երկիր շրջելով։
Մարզպետը գյուղից գյուղ ժրջելով գյուղացիների բողոքներն էր լսում։
Ըստ եղանակի տեսության այսօր լինելու է մեղմ քամի։
Վազուց չեմ խաղացել այս խաղը։

Նա չհաղթեց վազքի մրցաշարը, նա շատ դանդաղ էր։
Ես կամաց կամաց կարողանում եմ դասերս հեշտ անել։
Ես շատ ուրախ եմ լինում, երբ իմ ընտանիքը երջանիկ է։

5․ Կարդա կապ թեման։
Գրի՛ր 5 նախադասություն, որտեղ լինեն կապեր։
Մեր զինվորները շարժվում են դեպի թիրախային կետին։
Մենք խաղի ժամանակ հասկացանք, որ սխալ էինք խաղում։
Նա քնում է տասներկու ժամ, որովհետև երեխաները պետք է քնեն տասներկու ժամ։
Եթե մենք սկսենք չաղտոտել քաղաքը, այն կիլինի շատ մաքուր։

February 24

Արաբական հեքիաթ՝ Թումանյանի թարգմանությամբ

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը մի փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավոորն։

Ամբոխը սաստիկ վրդովվեց, չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՜նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՛ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե խելոք ծեծեք… էլ խելոք ծեծելը ո՞րն է… կողքերը կփշրենք, պրծավ գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և անարդար, և անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,— ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստծու ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք,— թե ի՞նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։— Մեղավորներն են արդարանում, իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ արել են։ Եվ ասեմ թե չէ, դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՜հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ տեսեք։

«Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…»՛

— Տեսե՛ք, տեսե՛ք՝ ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին, նրանից պրծնում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք պատմի։

Ու Սայիդը շարունակեց։

«Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ կրկնակի գերի…»

— Ա՛յ էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

«էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք, անտուն, անտեր թափառում եմ, ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար»։ Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ, հրես թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվնց աղքատներից մինը։

— Գա՜նգատ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները.— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը՝ ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև։ Թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։ Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է իր սրտիցը տա… իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի՝ հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ. ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են՝ խեղճ, անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե, լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը.— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՜վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անց կացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։

Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց հրավիրել իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց դալիան ծխել ու պատմություն անել։

— «Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ոչ ձիով, ոչ ուղտով և ոչ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

«Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

«Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է ՚հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

«Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

«Խելոք մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

«Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը՝ խղճմտանքն է։

«Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ դուրս եկավ որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղներ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի, ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռ, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում»։

Ամենքի սիրտն էլ խորը շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել Հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի տեսակ էն ոճիրն է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.— քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչել Աայիդին։

— Աայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում։ Թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել;

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշովը մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց՝ Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց, «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները։

Վերլուծություն
Այս պատմությունը պատմում է Բաղդադի խալիֆա Հարուն Ալ Ռաշիդ-ի և աղքատ Սայիդի մասին։ Այն ցույց է տալիս արդարության, խղճմտանքի, մեծահոգության և մարդկային արժեքների կարևորությունը։

Թեման

Ստեղծագործության հիմնական թեման արդարությունն է և այն միտքը, որ ճշմարտությունը վերջում հաղթում է։ Պատմությունը նաև ընդգծում է, որ իշխանությունը պետք է ծառայի արդարությանը։

Գլխավոր գաղափարը

Գլխավոր գաղափարն այն է, որ մարդու ամենամեծ գանձը խղճմտանքն է։ Առանց խղճի նույնիսկ հարստությունը, փառքն ու խելքը կարող են դառնալ կործանարար։ Իսկ բարությունը և մեծահոգությունը մարդուն իսկապես բարձրացնում են։

Գլխավոր կերպարներ

Սայիդ – ազնիվ, աշխատասեր, համեստ և մեծահոգի մարդ։ Նույնիսկ երբ իրեն մեծ անարդարություն են անում, նա չի վրեժխնդրվում։ Նրա մեծահոգությունը հատկապես երևում է այն պահին, երբ չի պահանջում պատիժ Իբրահիմի համար, այլ միայն ցանկանում է վերադարձնել իր ընտանիքը։

Հարուն Ալ Ռաշիդ – արդար և խոհեմ թագավոր։ Նա անմիջապես չի դատում, այլ նախ ուսումնասիրում է ճշմարտությունը։ Նրա որոշումը ցույց է տալիս իմաստություն և արդարամտություն։

Իբրահիմ դատավոր – նախանձ և անարդար մարդ։ Նա չարաշահում է իր դիրքը և խլում աղքատի երջանկությունը։ Նրա կերպարը ցույց է տալիս, թե ինչ կարող է անել նախանձն ու իշխանության չար օգտագործումը։

Խորհրդանշական հատվածներ

  • Քարը խորհրդանշում է Սայիդի ցավը և ծանրացած սիրտը։ Թագավորը այն անվանում է «Անգին քար», որովհետև այն հիշեցնում է արդարության և խղճի մասին։
  • Հեքիաթախոսի պատմությունը իրականում ակնարկում է Սայիդի պատմությունը և բացահայտում ճշմարտությունը՝ առանց անմիջապես անուններ տալու։

Դաստիարակչական նշանակությունը

Պատմությունը սովորեցնում է․

  • Չպետք է նախանձել ուրիշի երջանկությանը։
  • Իշխանություն ունեցող մարդը պետք է լինի արդար։
  • Ամենամեծ արժեքը խղճմտանքն է։
  • Մեծահոգությունը բարձրացնում է մարդուն։
February 23

Homework

English in Mind page 73 exercise 10 (a )
What will life be like one hundred years from now? I don’t know, of course. But this is what I think will happen.

First, I think that computers will be much more important in our lives. There won’t be any televisions or DVD players or things like that. I think all those things will be part of a computer. And everything in our house will be controlled by computers. I believe scientists will find a way to make computers talk and think, just like people. That’s scary!

Also there won’t be any more pollution. Governments will find ways to stop pollution and we’ll recycle everything.

Finally, I think that there won’t be any schools. Some people say teachers will be robots in the future but I don’t think that’s true. I think kids will learn at home, using their computers. They’ll do everything online. (Great, because when they’re bored, they can have a bit of fun and play a few online games!)

That’s what I think about life in the future. I think it’ll be very different, but very exciting!

Category: English | LEAVE A COMMENT
February 22

Քիմիա 7․ փետրվարի 16-20

Տարրի զանգվածային բաժին

Հարցեր և առաջադրանքներ․

1․Ի՞նչ է ցույց տալիս տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։
տրված նյութի ամբողջ զանգվածի ինչ մասն է կազմում այդ տարրը։

2․Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%) հետևյալ բանաձևն ունեցող նյութերում՝ ա) NO, բ) SO2, գ) HNO3, դ) CuCO3
ա) NO

Մոլեկուլային զանգված
(Mr) NO = 14 + 16 = 30

  • N → 14/30 × 100% = 46.7%
  • O → 16/30 × 100% = 53.3%

բ) SO₂

Մոլեկուլային զանգված
(Mr) SO₂ = 32 + (16×2) = 32 + 32 = 64

  • S → 32/64 × 100% = 50%
  • O → 32/64 × 100% = 50%

գ) HNO

Մոլեկուլային զանգված
(Mr) HNO₃ = 1 + 14 + (16×3)
= 1 + 14 + 48 = 63

  • H → 1/63 × 100% = 1.6%
  • N → 14/63 × 100% = 22.2%
  • O → 48/63 × 100% = 76.2%

դ) CuCO₃

Մոլեկուլային զանգված
(Mr) CuCO₃ = 64 + 12 + (16×3)
= 64 + 12 + 48 = 124

ω O → 48/124 × 100% = 38.7%

ω Cu → 64/124 × 100% = 51.6%

ω C → 12/124 × 100% = 9.7%

3․Համացանցից փնտրի՛ր կերակրի աղի, խմելու սոդայի քիմիական բանաձևերը: Հաշվի՛ր դրանցում տարրերի զանգվածային բաժինները (մասերով և %-ով):
Na₂CO₃

Mr(Na₂CO₃) = 2·23 + 12 + 3·16 = 106

w(Na) = 46 / 106 = 0.434 = 43.4%
w(C) = 12 / 106 = 0.113 = 11.3%
w(O) = 48 / 106 = 0.453 = 45.3%

February 19

Домашнее задание

Сегодня я покажу вам run сто значение которые вы не знали

  1. бежать – վազել
  2. бегать – վազել
  3. убегать – փախչել
  4. прибегать – գալ վազելով
  5. выбегать – դուրս վազել
  6. забегать – ներս վազել
  7. пробегать – արագ անցնել
  8. перебегать – վազելով անցնել
  9. мчаться – արագ վազել
  10. нестись – սլանալ
  11. течь – հոսել
  12. протекать – արտահոսել
  13. литься – լցվել
  14. капать – կաթել
  15. сочиться – ծորալ
  16. стекать – ներքև հոսել
  17. вытекать – դուրս հոսել
  18. проливаться – թափվել
  19. растекаться – տարածվել
  20. струиться – բարակ հոսել
  21. работать – աշխատել
  22. действовать – գործել
  23. функционировать – նորմալ աշխատել
  24. идти (о часах) – աշխատել (ժամացույց)
  25. работать (о машине) – աշխատել (մեքենա)
  26. запускать – միացնել
  27. запустить – միացնել
  28. выполнять – անել
  29. крутиться – պտտվել
  30. вращаться – պտտվել
  31. управлять – ղեկավարել
  32. руководить – ղեկավարել
  33. вести (бизнес) – վարել բիզնես
  34. контролировать – վերահսկել
  35. организовывать – կազմակերպել
  36. обслуживать – սպասարկել
  37. заведовать – ղեկավարել
  38. администрировать – կառավարել
  39. координировать – կարգավորել
  40. направлять – ուղղորդել
  41. баллотироваться – առաջադրվել
  42. участвовать – մասնակցել
  43. соревноваться – մրցել
  44. конкурировать – մրցել
  45. гнаться – հետևից վազել
  46. преследовать – հետապնդել
  47. следовать – հետևել
  48. сопровождать – ուղեկցել
  49. направляться – գնալ
  50. продолжаться – շարունակվել
  51. длиться – տևել
  52. проходить – անցնել
  53. происходить – լինել
  54. случаться – պատահել
  55. идти (о фильме) – ցուցադրվել
  56. транслироваться – հեռարձակվել
  57. публиковаться – հրապարակվել
  58. печататься – տպվել
  59. выпускаться – թողարկվել
  60. распространяться – տարածվել
  61. использовать – օգտագործել
  62. тратить – ծախսել
  63. расходовать – օգտագործել
  64. иссякать – վերջանալ
  65. заканчиваться – ավարտվել
  66. истекать – լրանալ
  67. переполняться – շատ լցվել
  68. переполнять – լցնել
  69. управляться – կարողանալ անել
  70. справляться – գլուխ հանել
  71. заражаться – վարակվել
  72. передаваться – փոխանցվել
  73. распространять – տարածել
  74. разносить – բաժանել
  75. срабатывать – աշխատել
  76. ускоряться – արագանալ
  77. разгоняться – արագանալ
  78. спешить – շտապել
  79. торопиться – շտապել
  80. катиться – գլորվել
  81. скатываться – գլորվելով իջնել
  82. сползать – սահել
  83. скользить – սահել
  84. растягиваться – երկարել
  85. тянуться – ձգվել
  86. вести (о дороге) – գնալ (ճանապարհ)
  87. пролегать – անցնել
  88. соединять – միացնել
  89. достигать – հասնել
  90. покрывать – ծածկել
  91. охватывать – ընդգրկել
  92. продвигаться – առաջ գնալ
  93. обрабатывать – մշակել
  94. перерабатывать – վերամշակել
  95. сортировать – տեսակավորել
  96. запускаться – միանալ
  97. эксплуатировать – օգտագործել
  98. управляться (о механизме) – աշխատել
  99. продолжать – շարունակել
  100. управлять временем – տնօրինել ժամանակը

February 18

Դաս ‘Կլիմայի հիմնական տիպերը :Կլիմայական դիագրամներ(կլիմագրամներ)

1. Կլիմայի ի՞նչ տիպեր են առանձնացնում երկրագնդի վրա:

  1. Ծովային կլիմա – ծովափնյա տարածքներ, մեղմ ձմեռ և հով ամառ։
  2. Ցամաքային կլիմա – մայրցամաքների կենտրոններում, ամառ տաք, ձմեռ սառը։
  3. Մուսոնային կլիմա – սեզոնային քամիների պատճառով ամառ անձրևոտ է։
  4. Միջերկրաքովային (Մեդիտերանյան) կլիմա – ամառ չոր, ձմեռ խոնավ։

    Ի՞նչ ցուցանիշով է բնութագրվում ցամաքային կլիման:
    Ցամաքային կլիման բնութագրվում է՝
    Ամառը շատ տաք, ձմեռը շատ սառը → այսինքն հեռավորություն ծովից,

    3. Ի՞նչ է կլիմագրամը:
    Կլիմագրամը գրաֆիկ է, որը ցույց է տալիս ինչքա՞ն տեղումներ և որքան ջերմաստիճան է այդտեղ լինում տարվա ընթացքում։

4. Նշել կլիմագրամի հիմնական բաղադրիչները:

Կլիմագրամի հիմնական բաղադրիչները են՝

  1. Ջերմաստիճանը (°C, հաճախ գծապատկերված գծով)
  2. Տեղումները (մմ, սովորաբար սյունաձև ներկայացված)
  3. Ամիսները՝ ըստ տարվա (հունվարից դեկտեմբեր)