May 21

Պոչատ աղվեսը

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Աղվեսի անունից

Ես մի օր պոչս թողեցի թակարդում, վա~յ ,ես այս ի՞նչ փորձանքի մեջ ընկա, ինչպե՞ս ապրեմ անտառում այսպես առանց պոչ:

Աղվեսի պոչի անունից

Խեղճ աղվեսը ինձ թողեց անտեր թակարդի մեջ, հիմա ես շատ վատ եմ զգում, որ ինձ աղվեսը թողեց թակարդի մեջ:

 հավաքված աղվեսներից մեկի անունից

Աղվեսը կանչեց մեզ, ու ասաց, որ մենք բոլորս մեր պոչերը կտրենք, քանի որ սիրուն չեն և ծանր են մեր պոչերը: Ես միանգամից գլխի ընկա, որ աղվեսը հենց այնպես չէրասի, քանի որ իր պոչը չկար, ու նա խայտառակված էր իրեն զգում:


Posted May 21, 2023 by mnacakanyannarek in category Մայրենիի ստուգատես

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*